ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ անցել է Հորմուզի նեղուցով. CENTCOM

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ, ինչպես նաև ԱՄՆ ռազմածովային ուժերի ականակիր նավերն անցել են Հորմուզի նեղուցով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին CENTCOM-ը հաղորդագրություն է տարածել X հարթակում:

«ԱՄՆ ռազմածովային ուժերի կառավարվող հրթիռներով ականակիր նավերն այժմ գործում են Արաբական ծոցում՝ «Ազատություն» նախագծին աջակցության շրջանակում Հորմուզի նեղուցով անցնելուց հետո: Ամերիկյան ուժերն ակտիվորեն աջակցում են առևտրային նավերի տարանցումը վերականգնելու ջանքերին», - ասվում է հաղորդագրության մեջ:

CENTCOM-ը հավելում է, որ որպես առաջին քայլ՝ ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ «հաջողությամբ անցել է Հորմուզի նեղուցով» և ապահով կերպով շարունակում է իր ուղևորությունը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ մերձավորարևելյան ժամանակով մայիսի 4-ի առավոտյան ԱՄՆ-ն կսկսի հակամարտության պատճառով Հորմուզի նեղուցում արգելափակված նավերի ուղեկցման գործողություն։

Իրանն իր հերթին հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցում նավագնացությանն ԱՄՆ-ի կողմից ցանկացած միջամտություն կդիտարկվի որպես հրադադարի խախտում։ Իրանի զինված ուժերից խոստացել էին հարվածել այն նավերին, որոնք Հորմուզի նեղուց կմտնեն առանց թույլտվության:

Իրան

ԱՄԷ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում գտնվող իր լցանավը հարվածի տակ է հայտնվել

Հայերեն Русский

Աշխատանքային կենսաթոշակի նշանակման դիմումների որոշումներն այսուհետև կուղարկվեն SMS հաղորդագրության միջոցով

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ՄԱԿ-ի 15-րդ կոնգրեսում ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման հայաստանյան փորձը

Կրեմլը հերքել է որոշ քաղբանտարկյալների ազատ արձակման դիմաց ամերիկյան պատժամիջոցների մեղմացման շուրջ քննարկումները

Հայաստանն ու ԱՄՆ-ն անցնում են հանքանյութերի վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի իրականացման գործնական քայլերի

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 30/09/26

Ասիական ինդեքսներ - 30/09/26

ԱՄՆ Գերագույն դատարանը թույլ է տվել Թրամփի վարչակազմին վերսկսել միգրանտների արտաքսումները երրորդ երկրներ

ՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներ

ԱԺ-ում քննարկվել են Ղարաբաղից տեղահանված անձանց աջակցության ծրագրերը

Նոր Հաճըն համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 2.2 հա մակերեսով հողամասի նկատմամբ