Իրան

ԱՄԷ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում գտնվող իր լցանավը հարվածի տակ է հայտնվել

2 րոպեի ընթերցում

ԱՄԷ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում գտնվող իր լցանավը հարվածի տակ է հայտնվել

Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում հարված է հասցվել իր պետական ​​նավթային ընկերության՝ Adnoc-ի հետ կապված լցանավին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

ԱՄԷ արտաքին գործերի նախարարությունը հայտարարության մեջ նշել է, որ տուժածներ չկան:

«Այս հարձակումը կոպտորեն խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2817 բանաձևը, որը հաստատում է նավագնացության ազատության կարևորությունը և մերժում առևտրային նավերի թիրախավորումը կամ միջազգային ծովային ուղիների խափանումը։ Առևտրային նավերի թիրախավորումը և Հորմուզի նեղուցի օգտագործումը որպես տնտեսական հարկադրանքի կամ շանտաժի գործիք ներկայացնում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից ծովահենության գործողություններ և անմիջական սպառնալիք է տարածաշրջանի, նրա ժողովուրդների և համաշխարհային էներգետիկ անվտանգության կայունության համար», - հավելել է գերատեսչությունը։

ԱՄԷ-ն կոչ է արել Իրանին դադարեցնել հարձակումը և «ապահովել իր լիակատար հանձնառությունը բոլոր ռազմական գործողությունների անհապաղ դադարեցմանը, ինչպես նաև Հորմուզի նեղուցի լիակատար և անվերապահ վերաբացմանը»։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ մերձավորարևելյան ժամանակով մայիսի 4-ի առավոտյան ԱՄՆ-ն կսկսի հակամարտության պատճառով Հորմուզի նեղուցում արգելափակված նավերի ուղեկցման գործողություն։ Նա սպառնացել էր ուժ կիրառել, եթե «այս մարդասիրական գործընթացը որևէ խոչընդոտի հանդիպի»:

Իրանն իր հերթին հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցում նավագնացությանն ԱՄՆ-ի կողմից ցանկացած միջամտություն կդիտարկվի որպես հրադադարի խախտում։ Իրանի զինված ուժերից խոստացել էին հարվածել այն նավերին, որոնք Հորմուզի նեղուց կմտնեն առանց թույլտվության:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում