Իրան

Իրանն Օմանի հետ քննարկում է Հորմուզի նեղուցով անցման ռեժիմը

1 րոպեի ընթերցում

Իրանն Օմանի հետ քննարկում է Հորմուզի նեղուցով անցման ռեժիմը

Իրանի ղեկավարությունը շարունակում է Օմանի ղեկավարության հետ քննարկել Հորմուզի նեղուցով նավերի անցման նոր մեխանիզմները, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը: 

«Բանակցությունները կենտրոնացած էին նավերի անվտանգ անցման համար արձանագրությունների և հատուկ մեխանիզմների տարբերակների մշակման վրա», - ասել է նա՝ մեկնաբանելով արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի այցն Օման, որը տեղի է ունեցել ապրիլի վերջին։

Բաղայիի խոսքով՝ այդ թեմայով բանակցությունները, հավանաբար, կշարունակվեն առաջիկա օրերին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում