ՆԱՏՕ-ն աշխատում է ԱՄՆ-ի հետ՝ Գերմանիայում ռազմական ներկայության վերաբերյալ որոշման մանրամասները հասկանալու համար

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ն կապի մեջ է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ՝ Գերմանիայից ամերիկացի 5000 զինվորականի դուրսբերման հետ կապված իրավիճակը պարզաբանելու համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X-ում գրել է  դաշինքի խոսնակ Ալիսոն Հարթը։

«Մենք աշխատում ենք ԱՄՆ-ի հետ՝ Գերմանիայում նրանց ռազմական ներկայության վերաբերյալ որոշման մանրամասները հասկանալու համար», - նշվում է հայտարարության մեջ։

Հարթը շեշտել է, որ շարունակում են վստահ լինել զսպման և պաշտպանության ապահովման իրենց կարողության վրա։

Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարարի հասարակայնության հետ կապերի գծով օգնական Շոն Փարնելը հայտարարել էր, որ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հրամայել է Գերմանիայից դուրս բերել 5000 ամերիկացի զինծառայողի։ Զորքերի դուրսբերումը, ենթադրաբար, կավարտվի 6-12 ամսվա ընթացքում:

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսն էլ հայտարարել էր, որ Գերմանիայից 5000 ամերիկացի զինվորի դուրսբերման մասին հայտարարությունը կանխատեսելի էր։ Նա նշել էր, որ ամերիկյան զորքերի ներկայությունը Եվրոպայում և հատկապես Գերմանիայում բխում է ինչպես իրենց, այնպես էլ Միացյալ Նահանգների շահերից։

Հայերեն Русский

ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների համազգային սահմանափակումը

Զապորոժիեում ռուսական հարվածներից յոթ մարդ է վիրավորվել այդ թվում՝ նորածին․ մարզային վարչակազմ

ԱՄՆ-ն բարձրացրել է Դոնբասից զորքերի դուրսբերման դիմաց Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը․ Զելենսկի

Հայաստանի ազգային պատկերասրահում առաջին անգամ կներկայացվի արհեստական բանականությամբ ստեղծված արվեստի գործ

Չինաստանում կկայանա Թրամփ-Պուտին-Սի Ծինփին հանդիպումը

Հրաշք Միսիսիպիի վրա. զբոսանավի և տանկերի բախումից հետո փրկվել է շուրջ 180 մարդ

Նարե Իսախանյանը կատարեց իր խոստումն ու հասավ նշանակալի հաջողության՝ նվաճելով Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը

Հայաստանում արհեստական բանականության զարգացումը պետք է հիմնված լինի մարդկանց իրական կարիքների վրա. Երևանում անցկացվել է «ԱԲ Ագորա»-ն

Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը