ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է Հայաստանին հատկացումներն ավելացնող օրինագիծը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովն ընդունել է Ազգային անվտանգության, Պետդեպարտամենտի և հարակից ծրագրերի հատկացումների օրինագիծ 2027 թվականի ֆինանսական տարվա համար: Օրինագիծը նախատեսում է ընդլայնված աջակցություն Հարավային Կովկասի երկրների, այդ թվում և Հայաստանի համար։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, փաստաթղթում մասնավորապես ասվում է. «Հանձնաժողովը միջոցներ է հատկացնում Հարավային Կովկասի երկրներին՝ Միացյալ Նահանգների ռազմավարական շահերը առաջ մղելու համար՝ տարածաշրջանային խաղաղության, կայունության, ինտեգրման և փոխկապակցվածության ընդլայնման ջանքերի միջոցով, ինչպես նաև երկկողմ ռազմավարական գործընկերության կանոնադրություններին ակտիվ աջակցություն ցուցաբերելու նպատակով։ Այս գումարի շրջանակում Հանձնաժողովը նախորդ տարվա համեմատ ավելացնում է Հայաստանի համար նախատեսված աջակցությունը՝ Միջազգային ռազմական կրթության և վերապատրաստման (IMET) և Արտաքին ռազմական ֆինանսավորման (FMF) ծրագրերով»։

«Հանձնաժողովը վճռականորեն աջակցում է Միացյալ Նահանգների ջանքերին՝ Հարավային Կովկասում երկարատև խաղաղություն առաջ մղելու, ինչպես նաև տարածաշրջանի երկրների անվտանգությունն ու բարգավաճումն ամրապնդելու ուղղությամբ»,- ասվում է փաստաթղթում՝ անդրադարձ կատարելով «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի իրականացմանը։

Մասնավորապես, նշվում է, որ պետքարտուղարը օրենքի ընդունումից հետո 90 օրվա ընթացքում պետք է Կոնգրեսին ներկայացնի մանրամասն զեկույց՝ ԹՐԻՓՓ-ի շրջանակում միջոցների բաշխման և ձեռնարկված գործողությունների վերաբերյալ:

Նշվում է, որ այդ հաշվետվությունը պետք է նշի իրականացնող գործընկերներին, այդ թվում՝ ներդրումային ֆինանսավորում տրամադրողներին, և նկարագրի համապատասխան դաշնային այլ գործակալությունների՝ Զարգացման միջազգային ֆինանսական կորպորացիայի (DFC) և Առևտրի ու զարգացման գործակալության դերը՝ աջակցելու ԹՐԻՓՓ-ի կառուցմանը, զարգացմանը և դրա հաջող շահագործման ապահովմանը։

Հայերեն العربية English فارسی Français Русский Türkçe 中文

Անհայտ կորածների ճակատագրի պարզաբանման հարցում պետությունների պատասխանատվությունն ու միջազգային մեխանիզմները՝ փորձագետների ուշադրության կենտրոնում

Փորձաքննությունը հաճախ չի կատարում նախագծերի որակի ֆիլտրի իր դերը. Քաղաքաշինության կոմիտեի նախագահ

Մոլդովայի խորհրդարանի խոսնակն աջակցել է երկրի օդային տարածքի պաշտպանության նպատակով Ռումինիայի հետ համագործակցելու առաջարկին. Moldpres

44-օրյա պատերազմի հետևանքով անհայտ կորածների նույնականացման համար ուսումնասիրվել է 4005 ոսկրային նմուշ

Բուլղարացի աստղագետը մասնակցել է Երկրի մերձակայքում երեք աստղից բաղկացած հազվագյուտ աստղային համակարգի հայտնաբերմանը. BTA

Ազգային ժողովի նիստը նոյեմբերի 19-ին կշարունակվի մինչև ժամը 20։00-ն

Վահան Կոստանյանն ընդունել է Արգենտինայի Կորդոբա նահանգից ժամանած գործարար պատվիրակությանը

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ -19/11/26

Ասիական ինդեքսները նվազել են - 19/11/26

Վան Գոգի «Ծաղկող շագանակենին» կտավը վաճառվել է ավելի քան 190 մլն դոլարով