Իրան

Ավելի քան 30 մլն մարդ կարող է աղքատության մեջ հայտնվել Իրանի շուրջ հակամարտության պատճառով. ՄԱԿ

2 րոպեի ընթերցում

Ավելի քան 30 մլն մարդ կարող է աղքատության մեջ հայտնվել Իրանի շուրջ հակամարտության պատճառով. ՄԱԿ

Իրանի շուրջ հակամարտությունը սպառնում է աղքատության մեջ գցել ավելի քան 30 միլիոն մարդու 160 երկրներում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին AFP  գործակալությանը հայտնել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի  ադմինիստրատոր Ալեքսանդր Դե Կրոոն։

«Մենք կատարել ենք հետազոտություն պատերազմի վեց շաբաթվա արդյունքներով, և մեր գնահատումներով, նույնիսկ եթե պատերազմն ավարտվի հենց հիմա, 32 միլիոն մարդ160 երկրներում կհայտնվի աղքատության մեջ», - ասել է նա: ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի տվյալներով՝ աղքատության խնդիրն Իրանի շուրջ հակամարտության և դրա հարուցած էներգետիկ ճգնաժամի ֆոնին  առանձնապես խիստ կազդի Աֆրիկայի ու Ասիայի մի շարք երկրների վրա։

Ծրագրի գնահատականներով՝ աղքատության իրավիճակի սաստկացումը կանխելու համար անհրաժեշտ է առնվազն 6 միլիարդ դոլար սուբսիդիաների տեսքով։

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը ռազմական գործողություն սկսեցին Իրանի դեմ:

Ամերիկյան կողմը հարձակումը հիմնավորեց հրթիռային և միջուկային սպառնալիքներով, որոնք իբրև ծագում են Թեհրանից։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարեց լայնածավալ պատասխան գործողության մասին՝ հարձակվելով օբյեկտների վրա Իսրայելում, ինչպես նաև հարվածներ հասցնելով ամերիկյան ենթակառուցվածքներին Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում