Իրան

Փեզեշքիանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի ռազմածովային շրջափակումը դատապարտված է ձախողման

1 րոպեի ընթերցում

Փեզեշքիանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի ռազմածովային շրջափակումը դատապարտված է ձախողման

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ իրանական նավահանգիստների վրա ԱՄՆ-ի ռազմածովային շրջափակումը չի հասնի իր նպատակներին։

«Ծովային շրջափակում կամ սահմանափակումներ կիրառելու ցանկացած փորձ հակասում է միջազգային իրավունքին և դատապարտված է ձախողման»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է Փեզեշքիանը հայտարարության մեջ, որը տարածել են իրանական ԶԼՄ-ները։

Նա հավելել է, որ նման միջոցառումները «ոչ միայն չեն ամրապնդի տարածաշրջանային անվտանգությունը, այլև իրականում լարվածության աղբյուր են և խաթարում են կայունությունը Պարսից ծոցում»։

Իրանի հետ հրադադարի հայտարարումից մի քանի օր անց ԱՄՆ-ն ապրիլի 13-ին ռազմածովային շրջափակում է սահմանել Իրանի նավահանգիստների նկատմամբ։

Իրանը խստորեն դատապարտել է շրջափակումը՝ այն որակելով որպես հրադադարի խախտում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում