Հայաստան է ժամանել Ադրբեջանի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ
1 րոպեի ընթերցում

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունն այցելել է Երևան։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշվում է, որ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությանը տեղափոխած ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում։
ԼՐԱՑՈՒՄ. «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԱԳՆ-ից հաստատեցին, որ Հայաստան է ժամանել Ադրբեջանի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ՝ հավելելով, որ կտրվի լրացուցիչ մամուլի հաղորդագրություն: