ՀՀ ԿԳՄՍ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Պարի միջազգային օրվա կապակցությամբ

3 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Պարի միջազգային օրվա կապակցությամբ։

«Արմենպրես»-ը նախարարի ուղերձն ամբողջությամբ ներկայացնում է ստորև․ 

«Պարարվեստի հարգելի՛ գործիչներ, պարարվեստի սիրահարներ, ամեն տարի ապրիլի 29-ին աշխարհը նշում է Պարի միջազգային օրը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային տոնացույցում այն վաղուց գտել է իր արժանի տեղը՝ համախմբելով պարի սիրահարներին և պարարվեստի գործիչներին:

Պարն ուղեկցում է և համոզված եմ՝ շարունակելու է ուղեկցել մարդուն իր ողջ կյանքի ընթացքում՝ արտացոլելով մեր ձգտումները, զգացումները, հույզերն ու ապրումները, ինքնությունն ու ավանդույթները։ Այն հասկանալի է բոլորին՝ անկախ տարիքից, սեռից, կրոնական և ազգային պատկանելիությունից։

Մեզանում ձևավորված բարի ավանդույթի համաձայն՝ յուրաքանչյուր տարի ապրիլի 29-ին Երևանն ապրում և շնչում է պարով: Այս տարի ևս Պարի միջազգային օրը ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ մեր սիրելի մայրաքաղաք Երևանը կվերածվի մի մեծ պարային հարթակի՝ պարային հանդիսություն նվիրելով երևանցիներին և քաղաքի հյուրերին:

«Արի՛ պարի» կարգախոսը ժամը 16.00-ին տոնական շուրջպարով Հանրապետության հրապարակում կհամախմբի պարախմբերին և պարի սիրահարներին, իսկ ժամը 18.00-ից այն կտարածվի ողջ քաղաքով՝ եզրափակվելով Ազատության հրապարակում:

Պարի տոնը կթևածի նաև Հայաստանի Հանրապետության մարզերով, որտեղ ևս կկայանան պարային ֆլեշմոբեր:

Համոզված եմ, որ պարասեր հանրությունը սիրով կմասնակցի այս պարային հրավառությանը, և շրջան կազմելով՝ բոլորս միասին կրկին կհիշեցնենք աշխարհին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված մեր ազգային պարի մասին:

Պարարվեստի սիրելի՛ գործիչներ, շնորհավորում եմ մասնագիտական տոնի կապակցությամբ: Այս տոնը հրաշալի առիթ է՝ մեկ անգամ ևս արժևորելու և հիշելու պարարվեստի երախտավորներին, քննարկելու ոլորտին հուզող հարցերը և կատարված աշխատանքը: Մաղթում եմ ստեղծագործական նոր ներշնչանքներ և լեփ-լեցուն դահլիճներ: ՀՀ կառավարությունը պատրաստ է մշտապես լինել ձեր կողքին` աջակցելով հայկական պարարվեստի զարգացմանն ու միջազգային հարթակներում հայկական պարի ճանաչելիության բարձրացմանը:

Հայերեն

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Նոա» ՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնի բացմանը

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում քննարկվել են կարգապահության, առկա խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ հարցեր

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը չորրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Օլիմպիադայում

Հաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղել

Ինտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձի

Սիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայող

Սեպտեմբերի 21-ի միջոցառումների անոնս

Հորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները

Ոստիկանությունում կամ փրկարար ծառայությունում 10 տարի անընդմեջ ծառայած անձանց պարտադիր զինծառայության պարտականությունը կարող է համարվել իրացված