ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ներկա է գտնվել Չարլզ III-ի և թագուհի Կամիլայի պատվին կազմակերպված պաշտոնական ընդունելությանը
1 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Նարեկ Մկրտչյանը ներկա է գտնվել Սպիտակ տանը Միացյալ Թագավորության թագավոր Չարլզ III-ի և թագուհի Կամիլայի պատվին կազմակերպված պաշտոնական ընդունելությանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։
Նշվում է, որ ընդունելությունն ուղեկցվել է ելույթներով, որից հետո ելույթ է ունեցել նաև Չարլզ III-ը Կոնգրեսի առջև: