Մշակույթ

Գավառի երաժշտական դպրոցի սաները հաջողություններ են գրանցել միջազգային մրցույթներում

1 րոպեի ընթերցում

Գավառի երաժշտական դպրոցի սաները հաջողություններ են գրանցել միջազգային մրցույթներում

Գավառի Հենրիկ Թալալյանի անվան երաժշտական դպրոցի դհոլահարների համույթը մարտի 28-ին Վրաստանի Թբիլիսի քաղաքում մասնակցել է «WORLD OF ART-2026» միջազգային մրցույթ-փառատոնին՝ արժանանալով պատվոգրի և հուշանվերի։

Դհոլահարների խմբի ղեկավարը Յուրիկ Բուդաղյանն է։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, ապրիլին դպրոցի սաները հաջողությամբ մասնակցել են նաև «ARM PROF MUSIC FEST» մրցույթ-փառատոնին՝ գրանցելով բարձր արդյունքներ։

Առաջին կարգի և հատուկ մրցանակների են արժանացել Վոկալ բաժնի սաներ Հայրապետ Հայրապետյանը և Դինա Դրմոյանը։

Երկրորդ կարգի մրցանակի են արժանացել Հայկ Հայրապետյանը, Հայրապետ Հայրապետյանը, Արթուր Ավետիսյանը, Ալեն Հովհաննիսյանը, Գագիկ Վանեցյանը, երրորդ կարգի մրցանակի՝ Արիաննա Հովհաննիսյանը, դիպլոմների՝ Անի Ասլիկյանը, Մանե Հովեյանը, Դիաննա Ադամյանը, Լիլիթ Զաքոյանը։  

Մրցանակակիրների հաջողություններն ապահովել են դասատուներ Աննա Գզրարյանը, Շահեն Շհոյանը, Գայանե Մնեյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում