ԱՄՆ-ն իր և աշխարհի համար անշահավետ գործարք չի կնքի Իրանի հետ. Սպիտակ տուն

2 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգներն Իրանի հետ չի կնքի այնպիսի համաձայնագիր, որը շահավետ չի լինի Վաշինգտոնի և ամբողջ աշխարհի համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին The New York Times (NYT) թերթին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Օլիվիա Ուելսը։

«ԱՄՆ-ն բանակցություններ չի վարի զանգվածային լրատվամիջոցների օգնությամբ. մենք հստակ նշել ենք մեր կարմիր գծերը, և նախագահը կկնքի միայն այնպիսի գործարքը, որը ձեռնտու կլինի ամերիկացիների և ամբողջ աշխարհի համար», - ասել է պաշտոնյան։

Ինչպես նշում է թերթը, ԱՄՆ իշխանությունները հանգել են այն եզրակացության, որ իրանցի բանակցողներն օժտված չեն լիազորություններով՝ զիջումների գնալու միջուկային ծրագրի հարցում ո՛չ գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի, ո՛չ էլ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարության կողմից։ Ըստ հրապարակման՝ Վաշինգտոնում կարծում են, որ առանց ռազմական գործողությունների շարունակության, քիչ հիմքեր կան կարծելու, թե Թեհրանի բանակցային դիրքորոշումը կփոխվի։ Սակայն նույնիսկ ռմբակոծությունների շարունակումը, պաշտոնյաների կարծիքով, չի երաշխավորում, թե Իրանի կողմից  որոշումների կայացման գործընթացը կփոխվի, գրում է թերթը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանը միջնորդներին ներկայացրել է երեք փուլով ծրագիր, որի առաջին փուլը կկենտրոնանա պատերազմի դադարեցման, ինչպես նաև Իրանի ու Լիբանանի դեմ ռազմական գործողությունները չվերսկսելու երաշխիքների վրա։ Երկրորդ փուլը կկենտրոնանա պատերազմի ավարտից հետո Հորմուզի նեղուցի կառավարման հարցերի վրա։ Առաջին երկու փուլերի վերաբերյալ համաձայնություն ձեռք բերելուց հետո, երրորդ փուլում կքննարկվի Իրանի միջուկային ծրագիրը։

Ամերիկյան զանգվածային լրատվամիջոցները հաղորդել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հազիվ թե ընդունի Իրանի առաջարկությունը բանակցությունների վերսկսման մասին, քանի որ այդ պլանում բացակայում են Թեհրանի միջուկային ծրագրի կարգավորման դրույթները։

Իրան

Թրամփը գոհ չէ Իրանի վերջին առաջարկից. ԶԼՄ-ներ

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ