Թրամփը գոհ չէ Իրանի վերջին առաջարկից. ԶԼՄ-ներ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավանաբար, չի ընդունի Իրանի վերջին առաջարկը, որով նախատեսվում է բացել Հորմուզի նեղուցը, իսկ միջուկային ծրագրի հարցը թողնել հետագա բանակցությունների համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով քննարկումներից տեղյակ մի քանի աղբյուրի։

Ըստ այդ աղբյուրների՝ նախագահ Թրամփն իր խորհրդականներին ասել է, որ ինքը գոհ չէ Իրանի վերջին առաջարկից։ Ավելին, Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ քննարկումը կենտրոնացած է եղել այն բանի վրա, թե ինչ լրացուցիչ ռազմական գործողություններ կպահանջվեն՝ ստիպելու Թեհրանին զգալի զիջումների գնալ բանակցություններում։

CNN-ը, հղում անելով իրավիճակին ծանոթ իր աղբյուրներին, նույնպես հաղորդում է, որ Թրամփն, ամենայն հավանականությամբ, չի ընդունի այն ծրագիրը, որը վերջին օրերին ներկայացվել է ԱՄՆ-ին։

Նեղուցի բացումը առանց հարստացված ուրանի հարցը լուծելու կարող է զրկել ԱՄՆ-ին բանակցություններում հիմնական լծակներից, նշել են աղբյուրները։

Այնուամենայնիվ, իրանական նավերի շրջափակման շարունակման պատճառով էներգակիրների գների աճը կպահպանվի. սա արդեն հանգեցրել է ԱՄՆ-ում բենզինի գնի կտրուկ աճի, նշում է հեռուստաալիքը։

Reuters գործակալության աղբյուրները ևս հայտնել են, որ նախագահ Թրամփը «գոհ չէ» Իրանի վերջին առաջարկից։

Wall Street Journal-ի աղբյուրներն էլ հայտնել են, որ Վաշինգտոնը, հավանաբար, իր պատասխանը կներկայացնի Թեհրանին «առաջիկա օրերին»։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանը միջնորդներին ներկայացրել է երեք փուլով ծրագիր, որի առաջին փուլը կկենտրոնանա պատերազմի դադարեցման, ինչպես նաև Իրանի ու Լիբանանի դեմ ռազմական գործողությունները չվերսկսելու երաշխիքների վրա։ Երկրորդ փուլը կկենտրոնանա պատերազմի ավարտից հետո Հորմուզի նեղուցի կառավարման հարցերի վրա։ Առաջին երկու փուլերի վերաբերյալ համաձայնություն ձեռք բերելուց հետո, երրորդ փուլում կքննարկվի Իրանի միջուկային ծրագիրը։

Իրան

Իրանը միջնորդներին է ներկայացրել ԱՄՆ-ի հետ բանակցությունների եռափուլ ծրագիր. Al Mayadeen

Հայերեն English Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները