Եվրոպա

Տուսկը հայտարարել է Ուկրաինայի օգնությամբ «անօդաչուների արմադա» ստեղծելու մասին

1 րոպեի ընթերցում

Տուսկը հայտարարել է Ուկրաինայի օգնությամբ «անօդաչուների արմադա» ստեղծելու մասին

Վարշավան Կիևի մասնակցությամբ կստեղծի «անօդաչուների արմադա»։ «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այս մասին հայտնել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Ժեշուվում Ուկրաինայի անվտանգությանն ու վերակառուցմանը նվիրված խորհրդաժողովում։

«Մեծ բավականությամբ կարող եմ հայտարարել, որ անօդաչուների արմադայի ստեղծման Լեհաստանի պլանը կիրականացվի մեր ուկրաինացի բարեկամների տեխնիկական աջակցությամբ և պրոֆեսիոնալիզմի շնորհիվ», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Տուսկը հավելել է, որ նախագիծը կֆինանսավորվի, այդ թվում, ԵՄ հիմնադրամների միջոցներով։ Տուսկն ընդգծել է, որ Վարշավայի նպատակն է Մոսկվայի նկատմամբ գերազանցության հասնել անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաների բնագավառում։

Ավելի վաղ Լեհաստանը հայտարարել էր հանրապետության արևելյան սահմաններին իր սեփական «անօդաչու թռչող սարքերի պարսպի» ստեղծման մասին՝ SAN ծրագրի շրջանակներում։ Այն  նախատեսում է անօդաչու թռչող սարքերից համալիր պաշտպանության ստեղծում Բելառուսի և Ռուսաստանի հետ սահմանին։ Նախագծի արժեքը գնահատվում է 15 միլիարդ զլոտի (մոտավորապես 4,2 միլիարդ դոլար)։ Համակարգը պատրաստ կլինի շահագործման մինչև 2027 թվականի վերջը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում