Եվրոպա

Նորվեգիան և Ուկրաինան համաձայնագիր են ստորագրել ուկրաինական անօդաչուների արտադրության վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

Նորվեգիան և Ուկրաինան համաձայնագիր են ստորագրել ուկրաինական անօդաչուների արտադրության վերաբերյալ

Նորվեգիան և Ուկրաինան համաձայնագիր են ստորագրել նորվեգական տարածքում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի արտադրության շուրջ. առաջին մատակարարումները պլանավորված են մինչև ամառ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ապրիլի 27-ին հաղորդել է Նորվեգիայի կառավարությունը։

«Համաձայնագիրը ճանապարհ է բացում Նորվեգիայում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության համար», - ասվում է հաղորդագրության մեջ։

Կառավարության խոսքով, համաձայնագիրը լրացնում է այն համատեղ հռչակագիրը, որն ավելի վաղ ստորագրվել է Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեի և Վոլոդիմիր Զելենսկու կողմից։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ուկրաինական արտադրողը Նորվեգիայի պաշտպանության նախարարությանը տեղեկացրել է, թե ակնկալում է առաջին անօդաչու թռչող սարքերը Ուկրաինա մատակարարել մինչև ամառ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում