Մեկնարկում է Մեծ Բրիտանիայի թագավորի պետական այցն ԱՄՆ

2 րոպեի ընթերցում

Բուքինգհեմյան պալատը հայտարարել է, որ չնայած Վաշինգտոնում տեղի ունեցած միջադեպի, որի ընթացքում տղամարդը կրակ էր բացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա վարչակազմի մասնակցությամբ ընթրիքի ժամանակ, Մեծ Բրիտանիայի Չարլզ III թագավորի պետական ​​այցը Միացյալ Նահանգներ տեղի կունենա ըստ նախատեսվածի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, BBC-ն գրում է, որ ​​այցը, որը կմեկնարկի ապրիլի 27-ին, տեղի է ունենում անգլո-ամերիկյան հարաբերություններում լուրջ ճգնաժամի ֆոնին։

Ըստ օրակարգի՝ այցի հենց սկզբում Չարլզ III թագավորը և թագուհի Կամիլան մասնավոր թեյախմություն կանցկացնեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և առաջին տիկին Մելանյա Թրամփի հետ։

Այնուհետև թագավորական զույգը Վաշինգտոնում գտնվող Մեծ Բրիտանիայի դեսպանի նստավայրի այգում ընդունելություն կկազմակերպի։ Վաշինգտոնում վերջին նման այգում ընդունելություն կազմակերպել է Ջորջ VI թագավորը 1939 թվականին։

Երեքշաբթի օրը թագավորական զույգին պաշտոնապես կընդունեն Սպիտակ տանը։ Նույն օրը Մեծ Բրիտանիայի թագավորը ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսում։ Սա պատմության մեջ երկրորդ նմանատիպ ելույթը կլինի. առաջինը 1991 թվականին ունեցել է Եղիսաբեթ II թագուհին։

Ապրիլի 28-ի երեկոյան ԱՄՆ նախագահի անունից պետական ​​ընթրիք կկազմակերպվի թագավորական զույգի պատվին։

Թագավորական այցի ծրագիրը ներառում է նաև խորհրդանշական այցելություն սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հուշահամալիր և ընդունելություն Նյու Յորքում, ապա՝ հանգիստ Վիրջինիայի ազգային պարկում։

Հայերեն Русский

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Բրազիլի դեսպանի հետ

Ֆրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացել

Շոտլանդիան շրջակա միջավայրի հետ կապված մտահոգությունների պատճառով դադարեցրել է ԱԲ խոշոր տվյալների կենտրոնների հաստատման ծրագիրը

Ֆուտբոլիստ Հովհաննես Համբարձումյանն ավարտում է ելույթները Հայաստանի հավաքականում

Կիպրոսի նախագահը Նյու Յորքում սպասվող շաբաթն իրենց երկրի հիմնախնդրին առնչվող հետագա զարգացումների տեսանկյունից բնորոշել է վճռորոշ

«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բացահայտել են ներնետման դեպք

ԱՄՆ-ն պատրաստ է հայկական կողմի հետ քննարկել նոր ուղղություններով փոխգործակցության խորացման հնարավորությունները

«Թէատրոն» փառատոնը վերադառնում է բացառիկ ներկայացումներով ու ծրագրերով

Սաուդյան նավթամուղի վրա հարձակումից հետո ԵՄ առաջնորդները մտահոգված են վառելիքի գների աճով

Չարլզ թագավորը նախազգուշացրել է, որ սխալ ձեռքերում հայտնվելու դեպքում ԱԲ-ն կարող է գոյութենական վտանգ ներկայացնել