Մերձավոր Արևելք

ՄԱԿ-ում Գազայի ականազերծման արժեքը գնահատել են 541 միլիոն դոլար

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ում Գազայի ականազերծման արժեքը գնահատել են 541 միլիոն դոլար

Գազայի հատվածի մաքրումը չպայթած զինամթերքից, որը խոչընդոտում է պաղեստինյան անկլավի վերակառուցման գործընթացին, կարժենա 541 միլիոն դոլար: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, նման գնահատում է տվել  ՄԱԿ-ի՝ օկուպացված պաղեստինյան տարածքներում ականազերծման ծրագրի ղեկավար Ջուլիուս վան դեր Վալտը։

Նրա խոսքով՝ չպայթած զինամթերքն ամենօրյա սպառնալիք է ներկայացնում անկլավի բնակիչների կյանքի համար և խոչընդոտում  դրա վերակառուցման գործընթացի մեկնարկին:

«Միայն Գազայում մեզ անհրաժեշտ է մոտ 541 միլիոն դոլար սոսկ չպայթած զինամթերքի հետ կապված սպառնալիքի վերացման համար», - ասել է նա Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ։

Վան դեր Վալտը նշել է, որ հակամարտության սկզբից ի վեր նման տարրերը դարձել ավելի քան 1000 մարդու մահվան պատճառ, որոնց մեծ մասը երեխաներ են: ՄԱԿ-ի գնահատականներով՝ չպայթած զինամթերք անկլավում հանդիպում է յուրաքանչյուր 600 մետրը մեկ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում