Շիրակի մարզում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

2 րոպեի ընթերցում

Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ հիշատակի ու հարգանքի միջոցառումներ են կազմակերպվել Շիրակի մարզի բոլոր համայնքներում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հիշատակի միջոցառումները Գյումրիում մեկնարկել են Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող «Վերածնունդ» հուշակոթողի մոտ, որի հեղինակը ՀՀ վաստակավոր, ՌԴ ժողովրդական նկարիչ, Ուկրաինական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Ֆրիդ Սողոյանն է։ Հուշակոթողին ծաղիկներ խոնարհելուց և մեկ րոպե լռությամբ անմեղ զոհերի հիշատակը հարգելուց հետո Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի գլխավորությամբ աշխատակազմի ներկայացուցիչները, Ազգային ժողովի պատգամավորները, համայնքների և ուժային կառույցների ղեկավարները, ինչպես նաև դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներն ու հյուրերն այցելել են Հերհերի ձոր, որտեղ ծաղկեպսակներ և ծաղիկներ են խոնարհել հուշակոթողին։

Ջաջուռ գյուղից 3 կմ հեռու Հերհերի ձորը շատերին հայտնի է որպես Ջարդի ձոր: Այն ներկայիս ՀՀ տարածքում միակ վայրն  է, որտեղ թուրքերի կողմից իրականացվել են հայերի զանգվածային ջարդեր: Ըստ պատմական որոշ վկայությունների` 1918-21 թվականներին այս տարածքում է նահատակվել Ալեքպոլ գավառի և Ղարաքիլիսայի 50 գյուղի ավելի քան 12 հազար բնակիչ:

Լրագրողների հետ զրույցում Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը նշել է, որ Հայոց ցեղասպանությունը հայ ժողովրդի պատմության անջնջելի էջերից է: «Այս էջը հնարավոր չէ ջնջել մեր պատմությունից, այն մեր ինքնության անբաժանելի մասն է, մեր անցյալի ողբերգական էջերից մեկը, այն կմնա դարերի ընթացքում և երբեք չի վերանա մեր հիշողությունից։ Սակայն ամենակարևորը այս ամենից դասեր քաղելն է և հասկանալը, թե ինչ պետք է անել, որպեսզի նման ցեղասպանություններ այլևս երբեք չկրկնվեն։ Ինձ համար բանաձևը մեկն է՝ ապրել և ապրեցնել Հայաստանի Հանրապետությունը, պահպանել նրա ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու խաղաղությունը։ Այսօր մեր սերնդի պարտքն է պահպանել և ամրապնդել այդ մեծ զոհողությունների գնով վաստակած խաղաղությունն ու պետականությունը»,-նշել է մարզպետը։

Հայերեն Türkçe

Դավիթ Թադևոսյանն ու Խալիլ Շիրղոլամին քննարկել են Հայաստանի և Իրանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտներ և օդանավակայաններ թիրախավորելու մասին

Այստեղ մի քիչ տարբեր եմ, ենգիբարյանական եմ. Վարդան Պետրոսյանն իր կյանքի էջերն ընթերցողին է ներկայացնում «Նամակներ Փարիզից» գրքով

ԱԳՄԱ նախարարի տեղակալը COP17-ի շրջանակներում հանդիպել է ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական գործունեության համակարգողի հետ

Իսրայելի ընդդիմությունը Նեթանյահուին մեղադրում է ընտրությունները «ոչ լեգիտիմ» ներկայացնելու փորձի համար

ՀՀ ԿԳՄՍ նախարարը ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները

Բնության հատուկ պահպանվող տարածքները Հայաստանի ներկա և ապագա սերունդներինն են. Գլխավոր դատախազ

ՀՀ ՊԵԿ նախագահը մասնակցել է ՀՄԿ Խելացի մաքսատուն ծրագրի (Smart Customs Project) գլոբալ միջոցառմանը

Ազգային ժողովի նիստ

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Հնդկաստանում քննարկել է առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները