Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի ԶՈՒ և վետերանների հարցերով լիազոր նախարարին

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ապրիլի 24-ին ընդունել է Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով լիազոր նախարար Ալիս Ռուֆոյին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպման մասին Պապիկյանը գրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։

«Բարձր ենք գնահատել երկկողմ համագործակցության ներկա մակարդակը և ընդգծել դրա շարունակական խորացման կարևորությունը»,– գրել է Հայաստանի պաշտպանության նախարարը։

Հայերեն English Français Русский