Թրամփը հայտարարել է, որ չի շտապում Իրանի հետ հակամարտության կարգավորման հարցում
1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի շտապում Իրանի հետ հակամարտության կարգավորման հարցում։ Նրա խոսքով՝ Իրանն է ճնշման տակ, որպեսզի այս իրավիճակն ավարտվի, և իրանական նավթը սկսի արտահանվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է Forbes Breaking News-ը։
«Ինձ մի շտապեցրեք», - ասել է նա լրագրողին՝ նշելով, որ ընդամենը վեց շաբաթ է զբաղվել դրանով, և Իրանի զինված ուժերն արդեն «լիովին ոչնչացված են»։
Նա նշել է, որ չի ցանկանում շտապել՝ չնայած շատ ԶԼՄ-ներ գրում են, թե ինքը ճնշման տակ է։
«Ես ճնշման տակ չեմ։ Գիտե՞ք՝ ով է ճնշման տակ՝ նրանք։ Որովհետև եթե նրանց նավթը չսկսի տեղափոխվել, նրանց նավթային ենթակառուցվածքը կպայթի, որովհետև նրանք այն պահելու տեղ չունեն», - ասել է նախագահը։
Թրամփը նաև նշել է, որ իրանական նավահանգիստների շրջափակումը «100%-ով արդյունավետ է», և Իրանը ֆինանսապես և տնտեսապես լավ վիճակում չէ։
Նա նաև հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի, և իր կարծիքով՝ դա շատ երկար չի տևի։