Իրանը Հորմուզի նեղուցով անցման վճարներից առաջին եկամուտը փոխանցել է Կենտրոնական բանկ

1 րոպեի ընթերցում

Իրանի խորհրդարանի փոխխոսնակ Համիդռեզա Հաջի-Բաբային հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար գանձվող վճարներից ստացված առաջին եկամուտը փոխանցվել է Իրանի Կենտրոնական բանկ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։

Գործակալությունը, սակայն, մանրամասներ չի հայտնել այն մասին, թե ինչպես են հավաքագրվել եկամուտները կամ ովքեր են դրանք վճարել։

«Ես հավաստի աղբյուրներից լսել եմ, որ Իրանը վճարներ է գանձել Հորմուզի նեղուցով անցնող նավերից»,- ասել է իրանցի պատգամավոր Ալիռեզա Սալիմին։

«Այս նավերից յուրաքանչյուրից գանձվող գումարը և վճարները տարբերվում են՝ կախված բեռի տեսակից և քանակից, ինչպես նաև դրանց տանելու ռիսկի մակարդակից, և Իրանն է որոշում, թե ինչպես են գանձվում այդ վճարները և որքան։ Մենք ենք որոշում կանոնները», - հավելել է պատգամավորը։

ԱՄՆ-ի հետ հաստատված հրադադարից առաջ Թեհրանը հայտարարել էր, որ սահմանափակել է անցումը Հորմուզի նեղուցով, և բանակցություններ են ընթանում նեղուցով անցնող նավերից վճար գանձելու շուրջ։

Ապրիլի 13-ից ԱՄՆ-ն Իրանի նավահանգիստների ծովային շրջափակում է սկսել։

Հայերեն Русский

Պարտության պատճառը պարզ է` մրցակիցն ավելի լավն էր. «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ

«Արարատ-Արմենիա»-ն պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի լիգայում

Տավուշի բաժնի համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Անտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով

Քյարքի անվան գործածմամբ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվել

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի կարողանանք ավտոմեքենաներից կատարվող հափշտակությունների մասով նվազման ազդակներ ունենալ. ՆԳ նախարար

Մեր խնդիրը Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է. Փաշինյան

Գերիների վերադարձի համար իմ սահմանած ժամկետը «րոպե առաջ»-ն է. վարչապետ