Եվրոպա

ԵՄ-ն պատրաստ է Ուկրաինային վարկի առաջին բաժինը վճարել մայիսի կեսերից. Ֆրանսիայի ԱԳ նախարար

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ն պատրաստ է Ուկրաինային վարկի առաջին բաժինը վճարել մայիսի կեսերից. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Եվրամիությունը պատրաստ է Ուկրաինայի համար 90 միլիարդ եվրո վարկի առաջին մասնաբաժնի վճարումը սկսել մայիսի կեսերից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին Franceinfo ռադիոկայանի եթեր ապրիլի 23-ին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Նոել Բարոն։

Ապրիլի 22-ին ԵՄ-ի դեսպանները հավանություն են տվել Ուկրաինայի համար 90 միլիարդ եվրո վարկին և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթին։

«Մենք պատրաստ ենք մայիսի կեսերից առաջին մասնաբաժինները տրամադրել հենց որ վերջնական համաձայնության հասնենք, ինչն առաջիկա ժամերին կամ օրերին պետք է տեղի ունենա հունգարական վետոյի վերացման շնորհիվ», - ասել է Բարոն։

Եվրահանձնաժողովը պլանավորում էր առաջին մասնաբաժինը Կիևին փոխանցել ապրիլի սկզբին, սակայն Բուդապեշտը փողերը հատկացնելու որոշումն արգելափակեց այն բանից հետո, երբ Ուկրաինան դադարեցրեց Հունգարիա և Սլովակիա նավթի մղումը «Դրուժբա» խողովակաշարով։ Հունգարիան հայտնել էր, որ մատակարարումները վերսկսելու դեպքում կդադարեն խոչընդոտել վարկի հատկացմանը, բայց իրենք չեն մասնակցի դրա ապահովմանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում