Միացյալ Նահանգներ

Ավելի քան 10 երկիր ԱՄՆ-ին խնդրել է երկարաձգել ռուսական նավթի վաճառքի արտոնումը. ամերիկացի նախարար

1 րոպեի ընթերցում

Ավելի քան 10 երկիր ԱՄՆ-ին խնդրել է երկարաձգել ռուսական նավթի վաճառքի արտոնումը. ամերիկացի նախարար

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ էներգակիրների ներմուծումից կախում ունեցող ավելի քան 10 երկիր Միացյալ Նահանգներին խնդրել է երկարաձգել ռուսական նավթի վաճառքի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման ժամկետը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտարարել է ԱՄՆ Սենատի՝ հատկացումների կոմիտեում լսումների ժամանակ։

«Էներգամատակարարման առումով առավել խոցելի և խեղճ ավելի քան 10 երկրներ դիմել են ինձ՝ խնդրելով ընդամենը 30 օրով երկարաձգել այս պատժամիջոցների մեղմացման ժամկետը»,- հայտարարել է Բեսենթը։

ԱՄՆ ֆինանսների նախարարությունն ապրիլի 18-ին հայտարարել էր, որ երկարաձգել է ռուսական նավթի վաճառքի արտոնագրի ժամկետը՝ ԱՄՆ պատժամիջոցների մեղմացումը տարածելով մինչև ապրիլի 17-ը նավերին բեռնված հումքի վրա։ Փաստաթուղթը ուժի մեջ է լինելու մինչև մայիսի 16-ը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում