Մեր նպատակադրումը Երևանի մետրոն շրջանաձև դարձնելն է. Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանի մետրոպոլիտենի հետագա զարգացումը պարզապես այլընտրանք չունի։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Նիկոլ Փաշինյանն ասել է՝ ներկայացնելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը։

«Տեսնում եք, թե Երևանում երթևեկությունն այսօր ինչ վիճակում է։ Որևէ կասկած չկա, որ Երևանի մետրոպոլիտենի հետագա զարգացումը պարզապես այլընտրանք չունի, այլ տարբերակ չկա էլ։ Մենք դա անելու ենք հաճույքով։ Ուզում եմ ասել, որ նպատակադրումը Երևանի մետրոն շրջանաձև դարձնելն է»,- ասել է վարչապետը՝ պարզաբանելով, որ կկառուցվի մետրոյի «Աջափնյակ» կայարանը, հաջորդիվ մետրոյի կայարան կլինի կառուցվելիք Ակադեմիական քաղաքում, Ակադեմիական քաղաքից էլ կլինի միացում մետրոյի «Չարբախ» կայարանին։

Այդպիսով կստացվի, որ Երևանի մետրոն շրջանաձև պտույտ անելու հնարավորություն ունի։

«Նաև տրանսպորտի ոլորտի մասնագետները, իհարկե, կարող են ասել՝ մենք հետագայում կարող ենք ունենալ երկու հակադարձ ուղղությամբ շրջանաձև երթևեկություն, որը կլինի ավելի էֆեկտիվ, և ավելի շատ ուղևորներ կտեղափոխվեն»,- ասել է վարչապետը։

Հայերեն English Русский

Արաղչին ստացել է Հորմուզի վերաբերյալ Իրանի պլանին ԱՄՆ-ի պատասխանը. Reuters

«Երևան. քաղաք և պատմություն» միջազգային գիտաժողով. սպասվող ծրագրերը

ԱՄՆ-ն խստացրել է Կուբայի դեմ պատժամիջոցները

Հեռախոսների IMEI համարների գրանցման նախագիծը կլրամշակվի մինչև երկու ամսում. Դավիթ Թադևոսյան

Արգիշտի Դարբինյանը ընտրվել է ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ

Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռն արտակարգ իրավիճակի և առևանգման ազդանշան է տվել և ուղևորվել Սաուդյան Արաբիա

Ղազախստանը և Գերմանիան ստորագրել են 2 միլիարդ դոլարի ավելի քան 30 առևտրային փաստաթուղթ

Պենտագոնը 20 մլրդ դոլարի պայմանագիր է կնքել Boeing-ի հետ՝ վեցերորդ սերնդի կործանիչների արտադրության համար

ՀՀ ՇՄ փոխնախարարն ու Շվեդիայի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք ուղղություններ

ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության նոր դեպքեր