Իրան

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցի շրջանում երկու նավի կալանման մասին

1 րոպեի ընթերցում

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցի շրջանում երկու նավի կալանման մասին

Իրանական կողմը երկու նավ է կալանել Հորմուզի նեղուցի շրջանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը՝ հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատարության հայտարարությանը։

«ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը կալանել են երկու նավ, որոնք սպառնալիք են ստեղծել անվտանգ նավագնացության համար՝ նավարկելով առանց անհրաժեշտ թույլտվության», - ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ երկու նավին էլ ուղեկցել են դեպի իրանական ափ։

Ապրիլի 22-ին ավելի վաղ Մեծ Բրիտանիայի ծովային առևտրային գործառնությունների վարչությունը (UKMTO) հաղորդել է Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ի կողմից նավերի գնդակոծման երկու դեպքի մասին։

ԻՀՊԿ-ն ավելի վաղ հայտարարել է, որ արգելափակում է մուտքը Հորմուզի նեղուց՝ մինչև ԱՄՆ-ի կողմից իրանական նավահանգիստների շրջափակման չեղարկումը։

Իր հերթին, ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարը երկարաձգելու մասին՝ շեշտելով, որ իրանական նավահանգիստների շրջափակումը կշարունակվի։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում