Թուրքիա

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը պաշտոնական այց է կատարել Թուրքիա

2 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը պաշտոնական այց է կատարել Թուրքիա

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Թուրքիայում կայացած հանդիպումների ժամանակ քննարկել է պաշտպանության ծախսերի և օդային պաշտպանության ինտեգրման հարցերը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Անկարայում լրագրողներին հայտնել են Թուրքիայի պաշտպանության նախարարությունում կայացած ճեպազրույցի ժամանակ: 

«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի՝ Թուրքիա կատարած պաշտոնական այցի ընթացքում պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են Դաշինքի շրջանակներում համագործակցության ամրապնդման հետ կապված կարևոր թեմաներ: Այս համատեքստում գոհունակություն է հայտնվել մեր երկրի կողմից պաշտպանական ծախսերը ՆԱՏՕ-ի 2027 թվականի նպատակներին մոտեցնելու ջանքերի կապակցությամբ: Քննարկվել է նաև ՆԱՏՕ-ի բազմազգ կորպուսի աշխատանքը», - հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը:

Ռյուտեն շեշտել է  Թուրքիայի օդային տարածքի անվտանգությունը և թուրքական ՀՕՊ համակարգերի հաջող ինտեգրումը ՆԱՏՕ-ի ինտեգրված ՀՕՊ համակարգի հետ։

Ռյուտեն նաև քննարկել է պաշտպանական արդյունաբերության ֆորումի անցկացումը հուլիսի 7-8-ը Անկարայում նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ։

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը նշել է, որ այս միջոցառումը կնպաստի դաշնակիցների միջև պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության զարգացմանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում