Իրանը հայտնել է, որ ԱՄՆ-ի ռազմածովային շրջափակումը քիչ ազդեցություն ունի պարենի մատակարարման վրա

2 րոպեի ընթերցում

Իրանի գյուղատնտեսության նախարար Ղոլամռեզա Նուրին հայտարարել է, որ ԱՄՆ-ի ռազմածովային շրջափակումը քիչ ազդեցություն է ունեցել երկրում հիմնական ապրանքների և պարենի մատակարարման կարողության վրա։ Նա դա բացատրել է երկրի ներքին արտադրության կայունությամբ և ներմուծման այլընտրանքային ուղիներով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է իրանական IRNA գործակալությունը։

«Չնայած ԱՄՆ-ի ռազմածովային շրջափակմանը, մենք խնդիր չունենք հիմնական ապրանքներ և սնունդ մատակարարելու հարցում։ Երկրի հսկայական չափերի շնորհիվ՝ մենք կարող ենք ներմուծել տարբեր սահմանային անցակետերով», - հայտարարել է նախարար Նուրին։

Նա նաև նշել է, որ «թշնամիները գործում են առանց սկզբունքների, ուստի իրենք պատրաստ են ամենավատ սցենարին»։

«Այնուամենայնիվ, քննարկվել են հոռետեսական սցենարներ, և ձեռնարկվել են անհրաժեշտ նախապատրաստական ​​​​աշխատանքներ։ Սա կարող է հանգեցնել ծախսերի և գների աճի, բայց պարենային անվտանգության և սննդի հասանելիության սկզբունքին սպառնալիքներ հիմնականում չկան, և երկրի դիմադրողականությունը գյուղատնտեսության ոլորտում բարձր է», - պարզաբանել է նախարարը։

«Գյուղատնտեսական արտադրանքի և հիմնական ապրանքների մոտ 85 տոկոսն արտադրվում է ներքին շուկայում, ուստի երկրի պարենային անվտանգությունն ապահովված է», - հավելել է նա։

Իրանի հետ հրադադարի հայտարարումից մի քանի օր անց ԱՄՆ-ն ապրիլի 13-ին ռազմածովային շրջափակում է սահմանել Իրանի նավահանգիստների նկատմամբ։ Իրանը խստորեն քննադատել է շրջափակումը՝ այն որակելով որպես հրադադարի խախտում։

Երկշաբաթյա հրադադարի ժամկետը լրանում է ապրիլի 22-ին. ԱՄՆ նախագահը հայտարարել է այն երկարաձգելու մասին։

Իրան

Թրամփը Պակիստանի խնդրանքով երկարաձգել է Իրանի հետ հրադադարը

Հայերեն Русский

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար