Թեհրանը նախազգուշացրել է ԱՄՆ-ի գրոհի դեպքում անհապաղ պատասխանի մասին

1 րոպեի ընթերցում

Իրանական զինված ուժերը գտնվում են լիակատար մարտական ​​պատրաստության վիճակում և ԱՄՆ-ի հարձակման դեպքում անհապաղ հարված կհասցնեն «նախապես որոշված ​​թիրախներին»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) զինված ուժերի «Խաթամ ​​ալ Անբիա» կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Էբրահիմ Զոլֆաղարին։

«Մեր մարտունակ և հզոր ուժերը վաղուց գտնվում են հարյուր տոկոսով պատրաստ վիճակում», - նրա խոսքերն են մեջբերում իրանական ԶԼՄ-ները։

Զոլֆաղարին հավելել է, որ «Իսլամական Հանրապետության դեմ ագրեսիայի և ցանկացած գործողության» դեպքում Իրանի ուժերը «անհապաղ և հզոր կերպով կգրոհեն նախապես որոշված ​​թիրախների վրա»։

Հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ կերկարաձգի Իրանի հետ հրադադարի ռեժիմը, բայց դրա հետ մեկտեղ իրանական նավահանգիստների ծովային շրջափակումը կպահպանվի։

Իրան

Թրամփը Պակիստանի խնդրանքով երկարաձգել է Իրանի հետ հրադադարը

Հայերեն Русский