Թուրքիա

Իրաքը կավելացնի Ջեյհանով նավթի արտահանումն  օրական մինչև 500 հազար բարել

1 րոպեի ընթերցում

Իրաքը կավելացնի Ջեյհանով նավթի արտահանումն  օրական մինչև 500 հազար բարել

Իրաքը մոտ ժամանակներս երկրի հյուսիսում գտնվող Քիրքուքից դեպի Միջերկրական ծովի թուրքական Ջեյհան նավահանգիստ արտահանվող նավթի ծավալը կավելացնի՝ հասցնելով օրական մինչև 500 հազար բարելի: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել է Իրաքի նավթի նախարարությունը։

Մարտի կեսերին Իրաքը Քիրքուքից Ջեյհան փոխադրվող նավթի օրական ծավալը մեծացրել է մինչև 250 հազար բարել: Ապրիլի 6-ին Իրաքը սկսել է օրական մոտ 90 հազար բարել նավթի փոխադրումը Բասրայի հարավային նահանգից դեպի Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջան՝ Ջեյհան խողովակաշարով հետագա մղման համար՝  հյուսիսային ցամաքային ճանապարհով մատակարարվող նավթի ընդհանուր ծավալը հասցնելով 340 հազար բարելի։

Sky News Arabia հեռուստաասլիքի փոխանցմամբ՝ Իրաքից նավթի արտահանումը մարտին նվազել է մոտ 80%-ով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում