Իրան

Միայն Պակիստանն է որպես միջնորդ հանդես գալիս ԱՄՆ-ի հետ շփումներում. Իրանի ԱԳՆ

2 րոպեի ընթերցում

Միայն Պակիստանն է որպես միջնորդ հանդես գալիս ԱՄՆ-ի հետ շփումներում. Իրանի ԱԳՆ

Ոչ մի այլ երկիր, բացի Պակիստանից, չի մասնակցում Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների գործընթացին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Ներկայում Պակիստանը միակ պաշտոնական միջնորդն է  Իրանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական ​​գործընթացում: Թեև մյուս երկրները ևս կապի մեջ են և խորհրդակցություններ են վարում, սակայն միջնորդության արդյունավետությունը կախված է այն բանից, թե  կողմերն ինչպես են կատարում իրենց պարտավորությունները», - իրանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, ասել է նա լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը ռազմական գործողություններ սկսեցին Իրանի դեմ: Ապրիլի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  հայտարարեց Իրանի հետ երկշաբաթյա փոխադարձ հրադադարի մասին: Ապրիլի 11-ին երկու կողմերն Իսլամաբադում վարել են մի քանի փուլով բանակցություններ, որոնք, սակայն, որևէ արդյունքի չեն հանգեցրել: Միացյալ Նահանգներն ապրիլի 13-ին սկսել է Իրանի ծովային շրջափակումը:

Կկայանա արդյոք բանակցությունների երկրորդ փուլը, առայժմ հայտնի չէ։  ԱՄՆ նախագահը հայտնել է, որ բանակցությունների նպատակով ամերիկյան կողմի ներկայացուցիչը մեկնել է Իսլամաբադ, մինչդեռ իրանական կողմը տեղեկացրել է, որ չի ցանկանում բանակցել ԱՄՆ-ի հետ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում