Ժամանց

«Վարչաբենդ»-ը ելույթ կունենա Քաղաքացու օրը  համաշխարհային աստղերի մասնակցությամբ Երևանում կայանալիք համերգին

2 րոպեի ընթերցում

«Վարչաբենդ»-ը ելույթ կունենա Քաղաքացու օրը  համաշխարհային աստղերի մասնակցությամբ Երևանում կայանալիք համերգին

«Վարչաբենդ» երաժշտական խումբը, որում հանդես է գալիս նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ կունենա նաև ապրիլի 25-ին՝ Քաղաքացու օրը Հանրապետության հրապարակում կայանալիք համերգի ժամանակ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այդ մասին հայտարարել է Գյումրիի Վարդանանց հրապարակում կայացած համերգից հետո։

Համերգից հետո հաղորդավարը հայտարարեց՝ իմանալով, որ ապրիլի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը լինելու է Գյումրիում, նրան հրավիրել էին միանալ «Խաղաղության ձայն» փառատոնին և «Վարչաբենդ» խմբի հետ ելույթ ունենալ Գյումրիի Վարդանանց հրապարակում։

«Մենք Ձեզ ևս մեկ խնդրանք ունենք։ Դուք կհամաձայնե՞ք միանալ մեզ ապրիլի 25-ին, Երևանում՝ Հանրապետության հրապարակում կայանալիք համերգին»,- հարցրեց հաղորդավարը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի պատասխան նշեց․ «Մեծ հաճույքով, դա մեծ պատիվ կլինի մեզ համար։ Շատ շնորհակալ ենք հրավերի համար և բոլորիդ կսպասենք»։

Քաղաքացու օրը՝ ապրիլի 25-ին, Ժամը 20։00-ին Երևանի Հանրապետության Հրապարակում տեղի կունենա «Խաղաղության ձայնը» երաժշտական փառատոնը։ Այդ օրը բեմում կլինեն Իվետա Մուկուչյանը, Outlandish-ը, In-Grid-ը,  Ուիլլի Ուիլյամը և Իմանին (Նադիա Մլաջաո)։ Մուտքն ազատ է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում