«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ներկայացրել է ԱԺ ընտրություններում իր նախընտրական ցուցակի առաջին հնգյակը

2 րոպեի ընթերցում

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ներկայացրել է Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում իր նախընտրական ցուցակի առաջին 5 թեկնածուներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։ Առաջին հնգյակում ընդգրկված են նաև Կարպիս Փաշոյանը, Շուշան Ավագյանը, Գևորգ Գորգիսյանը և Սուրեն Գյուրջինյանը։ 

Կուսակցությունը ցուցակը ներկայացրել է արտահերթ համագումարի ընթացքում։  

Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը վարչապետի թեկնածու չի առաջադրելու։

«Մենք չենք մտնելու վարչապետական թեկնածուների գզվռտոցի մեջ»,- նշել է նա։

Մարուքյանը, միևնույն ժամանակ, հայտարարել է, որ իրենք նախագահի պաշտոնում կառաջադրեն Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի թեկնածությունը։ Նրա խոսքով՝ քանի որ ընդդիմությունը չի կարողանում միավորվել վարչապետի միասնական թեկնածուի շուրջ, նախագահի պաշտոնում Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի թեկնածության առաջադրումը կարող է դառնալ այն կետը, որի շուրջ կարելի է հասնել ընդդիմության համախմբմանը։

Ավելի վաղ կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ ամիսներ շարունակ փորձել են հասնել նրան, որ Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին  ընդդիմությունը մասնակցի միասնական ցուցակով, սակայն այդ փորձերը հաջողություն չեն ունեցել, ուստի որոշել են առանձին ցուցակով ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնել։ Մարուքյանը հայտնել էր, որ իրենց ցուցակում ընդգրկված կլինի նաև լրագրող, քաղաքական մեկնաբան Կարպիս Փաշոյանը։

Հայաստանում խորհրդարանական հերթական ընտրությունները տեղի կունենան 2026 թվականի հունիսի 7-ին։

Հայերեն Русский

Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ

Զինված ուժերի ժամկետային զինծառայող է մահացել

Միրզոյանը հանդիպել է Եգիպտոսի իր գործընկերոջ հետ

Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարհային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին