Ամերիաբանկը տեխնոլոգիական ոլորտին ներկայացրեց ներդրումային ռազմավարությունները

3 րոպեի ընթերցում

Ամերիաբանկի Investor`s Day նախաձեռնության շրջանակներում այս անգամ մեկ հարկի տակ էին հավաքվել Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության անդամները՝ ծանոթանալու ներդրումային ռազմավարություններին և հնարավորություններին։

«Մենք ստանձնել ենք բարդ և պատասխանատու առաքելություն և փորձում ենք երկրում նպաստել գրագետ ներդրումային մշակույթի ձևավորմանը։ Այստեղ հանդիպում են ներդրողներն ու մասնագետները և կարողանում են կիսվել, շփվել և ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները, որոնք վերջին ժամանակներում շատ են, քանի որ երկրում աճում է հետաքրքրությունը ներդրումների նկատմամբ, աճում է հաճախորդների, հարցերի քանակը»,-ասաց Ամերիաբանկի արտարժութային և բրոքերային գործառնությունների գծով համատնօրեն Դիանա Հակոբյանը։

ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանի խոսքով՝ վերջին տարիներին ֆինանսաբանկային կազմակերպություններն ակտիվ թվայնացման մեջ են մտել և իրենք էլ Ամերիաբանկի հետ որոշել են սերտ համագործակցություն սկսել՝ այլ կերպ ասած «ամուսնացնել» ֆինանսական և տեխնոլոգիական համայնքները։

«Մենք Ամերիայի թիմի հետ ակտիվ աշխատում ենք։ Տեխնոլոգիական համայնքն ակտիվ զարգանում է, և հնարավորություններ կան ներդրումներ ներգրավելու և անելու»,-ասաց նա։

ԱՏՁՄ փոխտնօրեն Էդիտա Ղազարյանը ևս կարևորեց ֆինանսական տեխնոլոգիաների մասին տեղեկատվություն ստանալուն ուղղված Ամերիաբանկի նախաձեռնությունը։

«Մենք Ամերիաբանակի հետ սերտորեն աշխատում ենք՝ փորձելով Հայաստանում զարգացնել ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտը։ Նրանք կիսում են մեր տեսլականը. սարքել Հայաստանը տեխնոլոգիական ուժային կենտրոն, և ոչ միայն կիսում են այդ տեսլականը, այլև մեզ օգնելու են և աջակցելու են այդ ամեն ինչին միասին հասնելու համար»,-ասաց Էդիտա Ղազարյանը։

ԱՏՁՄ նախագահ Արմեն Քոչարյանն էլ կարևորեց ներդրումների ոլորտին ավելի խորքային ծանոթանալու հնարավորությունն ու նման ձևաչափով հանդիպումները, քանի որ տեխնոլոգիական շուկան արդեն անցնում է տեխնոլոգիական լուծում տալուց դեպի կապիտալ ձևավորող կազմակերպությունների դաշտ։ «Բնական է, որ արդեն ժամանակն է հասունանում, երբ այդ կապիտալը , ռազմավարություններն ու տեխնոլոգիաները պետք է միասին խաչվեն, և շատ տրամաբանական է մեր ստրատեգիկ համագործակցությունը փոփոխություն բերող Ամերիաբանկի հետ»,-հավելեց Քոչարյանը։

Հաջորդ Investor`s Day-ը կկայանա ապրիլի 30-ին, որի շրջանակներում կներկայացվի պարտատոմսերի հայկական շուկան։

 

Հայերեն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում