Սլովակիան հավանություն չի տա Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթին. Ֆիցո

1 րոպեի ընթերցում

Սլովակիան հավանություն չի տա Ռուսաստանի դեմ եվրոպական նոր պատժամիջոցներին, քանի դեռ Ուկրաինայի տարածքով անցնող «Դրուժբա» նավթամուղը չի գործարկվել: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։

«Այժմ սեղանի վրա է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը։ Մենք ասում ենք` հավանություն չենք տա դրան, մինչև «Դրուժբա» նավթատարը չբացվի, քանի որ ոչ մի տրամաբանություն չենք տեսնում Ուկրաինային օգնելու հարցում, երբ դա վնաս է հասցնում մեզ», - ասել է Ֆիցոն մամուլի ասուլիսում, որը հեռարձակել է սլովակյան TA3 հեռուստաալիքը:

Հունգարիան և Սլովակիան դեմ էին արտահայտվում Ուկրաինային 90 մլրդ եվրո վարկի տրամադրմանը և հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթի ընդունմանը, քանի որ Ուկրաինան դադարեցրել էր «Դրուժբա»-ով ռուսական նավթի մատակարարումները։ Ուկրաինան հայտնել է, որ նավթամուղը վնասվել է ռուսական հարվածների պատճառով։ Երկրի նախագահ Վոլոդիմի Զելենսկին խոստացել է մինչև ապրիլի վերջը վերսկսել ռուսական նավթի մատակարարումները։

Հայերեն فارسی Русский

Ծանրամարտի ֆեդերացիայի ղեկավար կազմը մասնակցել է միջազգային ֆեդերացիայի մեծ համաժողովին

Ըմբիշներ Ասլանյանն ու Գալստյանն ԱԱ-ի քառորդ եզրափակչում են

Հայաստանում պետք է ձևավորվի նոր ու պետականակենտրոն ընդդիմություն. Նիկոլ Փաշինյան

Իսրայելը վերսկսել է պաղեստինցի բանտարկյալների ցուցակների փոխանցումը ԿԽՄԿ-ին

Արփինե Սարգսյանի ճեպազրույցը

Հնաբերդում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը

Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի բարձրաստիճան պաշտոնյաները կայցելեն Իրան․ Բաղերի

Զելենսկին խորհրդարան է ներկայացրել օրինագծեր Ուկրաինայում ռազմական դրության և զորահավաքի ժամկետների երկարաձգման վերաբերյալ

Տիգրան Ավինյանը կարևորել է, որ մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի կառուցումն իրականացնի հայկական ընկերություն

Դատախազությունը «Երևանի թիվ 7 շուկա» ՍՊ ընկերության օտարման գործընթացում խախտում է հայտնաբերել. պետշահերի հայց է ներկայացվել դատարան