Հորմուզի նեղուցով անցնելու համար տուրքեր սահմանելու իրավական հիմքեր չկան. ՄԱԿ

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի Միջազգային ծովային կազմակերպության գլխավոր քարտուղար Արսենիո Դոմինգեսը հայտարարել է, որ ոչ մի իրավական հիմք չկա տուրքեր սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է El Pais թերթի հետ հարցազրույցում։

«Նեղուցներում ազատ նավագնացության իրավունքը ենթակա չէ քննարկման և Միջազգային ծովային կազմակերպության համար բանակցությունների առարկա չէ։ Ոչ մի օրինական հիմք չկա նեղուցում վճար սահմանելու համար», - ասել է նա։

«Միջազգային իրավունքին չի համապատասխանում, որ երկիրը կամայականորեն լրացուցիչ միջանցք ստեղծի, երբ մենք արդեն իսկ ունենք մեկը։ Իրանը լիակատար իրավունք ունի առաջարկ ներկայացնելու, հիմնավորելու դրա անհրաժեշտությունը, բայց այն պետք է ներկայացվի Օմանի հետ համատեղ, քանի որ դա է նախատեսված միջազգային իրավունքով», - հավելել է Դոմինգեսը։

Նրա խոսքով՝ աշխարհը «ծովային տրանսպորտին ուշադրություն է դարձնում միայն այն ժամանակ, երբ այն վնասված է, և երբ դա տնտեսական վնաս է հասցնում մարդկանց»։

Փետրվարի 28-ին ամերիկա-իսրայելական ռազմական գործողություններից հետո Իրանն արգելել էր ոչ բարեկամական երկրների նավերի անցումը Հորմուզի նեղուցով։ Մինչև ռազմական գործողությունների սկսվելը Հորմուզի նեղուցով օրական անցնում էր շուրջ 135 նավ։

Ըստ տարբեր տեղեկությունների՝ Իրանը ոչ պաշտոնապես անցման տուրք է գանձել որոշ առևտրային նավերից, որոնք անցնում էին Հորմուզի նեղուցով։

Ապրիլի 8-ին երկշաբաթյա հրադադարի հաստատվեց, իսկ ապրիլի 13-ին ԱՄՆ-ն սկսեց իրանական նավահանգիստների շրջափակումը՝ թույլ չտալով այնտեղ նավերի մուտքը կամ ելքը։

Հայերեն Русский

Դենիս Ջորկաեֆը ֆուտբոլի զարգացման ծրագիրը կկազմի ակումբների հետ քննարկումների արդյունքում

Նոյեմբերի 30-ի միջոցառումների անոնս

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Հորդանանում ելույթ է ունեցել Անդրեա Բոչելիի հետ. հաջորդ համերգն Աբու Դաբիում է

Իսպանիան գնում է ընտրությունների, ինչից հետո ձախակողմյան կառավարությունը կարող է փոխարինվել աջակողմյանով

Հայաստանի կինոգործիչների միությունն ամփոփեց 2022-2026 թվականներին կատարած աշխատանքը

Գերմանիայում Rheinmetall-ի շինհրապարակում մի քանի շինարարական մեքենա է այրվել

Ոսկեպարում էկոպարեկները կանխել են հրդեհի տարածումը դեպի անտառային տարածքներ

Երևանի «Հաղթանակ» զբոսայգում տնկվել է 150 ծառ և 200 թուփ, ներդրվել է ոռոգման նոր համակարգ

Հայաստանի մարզերից և Երևանից 50 երիտասարդական աշխատող ավարտել է վերապատրաստման ազգային ծրագիրը

ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն աջակցել է Մատենադարանում պահվող եզակի ձեռագրերի պահպանության աշխատանքներին