Մակրոնը մտահոգություն է հայտնել Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի հնարավոր խաթարման առնչությամբ

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ լիովին աջակցում է «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարին, սակայն մտահոգված է, որ այն կարող է խաթարվել ռազմական գործողությունների շարունակության պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մակրոնը նշել է X միկրոբլոգում գրառման մեջ։

«Ես լիովին աջակցում եմ «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի միջև հրադադարին, որը երեկ հայտարարեց նախագահ Թրամփը։ Ես նաև մտահոգություն եմ հայտնում, որ այն, գուցե, արդեն խաթարվում է ռազմական գործողությունների շարունակության պատճառով։ Ես կոչ եմ անում ապահովել Լիբանանի և Իսրայելի միջև սահմանի երկու կողմերում գտնվող քաղաքացիական բնակչության անվտանգությունը։ «Հեզբոլլահ»-ը պետք է հրաժարվի իր զենքերից։ Իսրայելը պետք է հարգի Լիբանանի ինքնիշխանությունը և դադարեցնի պատերազմը», - գրել է նա։

Լիբանանի ազգային լրատվական գործակալությունն ավելի վաղ հայտնել էր հրադադարի խախտումների մասին, որի հետևանքով զոհեր ու վիրավորներ են արձանագրվել։

Մերձավոր Արևելք

Իսրայելի կողմից հրադադարի խախտման հետևանքով Լիբանանում զոհեր ու վիրավորներ կան

Ավելի վաղ նախագահ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իսրայելի և Լիբանանի իշխանությունները համաձայնեցրել են տասնօրյա հրադադարը։ Իսրայելը 1,5 ամիս հարվածներ էր հասցնում Լիբանանին՝ Իրանին աջակցող «Հեզբոլլահ» շարժման դեմ պայքարի շրջանակում։ Իսրայելական հարվածներից Լիբանանում շուրջ 2200 մարդ է զոհվել։

Իրան

Մերձավոր Արևելքի երկրները և ԵՄ-ն ողջունում են Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարը

Հայերեն Русский

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի