Մեր ռազմավարության հիմքում մշակութային կյանքի ապակենտրոնացումն ու մշակույթի հասանելիության ապահովումն է. ԿԳՄՍ նախարար

3 րոպեի ընթերցում

Կայացավ Մեղրին՝ 2026 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակելու ծրագրի մեկնարկին նվիրված գալա համերգը, որից առաջ ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը ներկաներին փոխանցեց նախարար Ժաննա Անդրեասյանի ուղերձը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ժաննա Անդրեասյանն իր խոսքում նշել է, որ ԱՊՀ երկրների ղեկավարների որոշումն անչափ պարտավորեցնող է հայկական կողմի համար: Այն ոչ միայն հերթական հնարավորությունն է ներկայացնելու հայկական մշակույթը, այլև խթանելու Մեղրի քաղաքի և մարզի ենթակառուցվածքների զարգացումը, աշխուժացնելու մշակութային և զբոսաշրջային կյանքը:

«Այսօր մենք մեկնարկում ենք Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք ծրագիրը, որի շրջանակներում տարվա ընթացքում իրականացվելու են շուրջ 3 տասնյակ միջոցառումներ, որոնց թվում՝ արհեստների փառատոնը, տարազ-ֆեստը, ժողովրդական երգի-պարի փառատոնը, ԱՊՀ երկրների երիտասարդ կինոգործիչների հանդիպում-փառատոնը, Նռան փառատոնը, արտագնա Երևանի գրքի փառատոնը, ցուցահանդեսներ, նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային կազմակերպությունների հյուրախաղերը: Ծրագիրը կեզրափակվի նոյեմբերի սկիզբին՝ Մեղրի քաղաքի օրվա միջոցառումներով և ԱՊՀ երկրների երիտասարդական նվագախմբի ելույթով, որում ընդգրկված են նաև Հայաստանի երիտասարդ երաժիշտ-կատարողները»,- նշել է ԿԳՄՍ նախարարը:

Նա ընդգծել է, որ մշակութային ծրագրերը ընդգրկելու են ոչ միայն Մեղրի քաղաքը, այլև Մեղրի համայնքը՝ Ագարակը և Շվանիձորը, ինչը համահունչ է Հայաստանի Հանրապետության կողմից որդեգրած մշակութային քաղաքականությանը և ռազմավարությանը, այն է՝ մշակութային կյանքի ապակենտրոնացում և մշակույթի հասանելիության ապահովում:

«Բացման արարողության ծրագիրը բավականին հագեցած էր: Դուք հնարավորություն ունեցաք ծանոթանալու Մեղրիի պատմամշակութային ժառանգությանը, մասնակցելու ծառատունկի, ԱՐՏԷՔՍՊՈ ցուցահանդեսի բացմանը և Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք նամականիշի մարման արարողությանը: Համոզված եմ, այս երկու օրերը համայնքի բնակիչների համար կվերածվեն իսկական տոնի: Գիտեմ, որ արվեստի և երաժշտական դպրոցի սաները հնարավորություն կունենան ցանոթանալու ԱՐՏԷՔՍՊՈ ցուցահանդեսի մասնակից երկրների ավանդույթներին, անգամ վարպետության դասեր ստանալ»,- նշել է Անդրեասյանը:

Նա հիշեցրել է, որ մշակութային մայրաքաղաքներ ծրագիրն իրականացվում է Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի հետ համատեղ: Ըստ նրա՝ վերջինս կարևոր հարթակ է մեր երկրների միջև բազմակողմ ձևաչափով համագործակցությունը զարգացնելու և խորացնելու համար:

Հայերեն

ՔԿ նախագահը հայտնել է իրեղեն ապացույցների հափշտակության դեպքերով կալանավորված անձանց մասին

Թմրամիջոցների դեմ պայքարի հարցով ամերիկացի մասնագետներ կայցելեն Հայաստան․ ՔԿ նախագահ

Իրանը պահանջել է ճանաչել իր ինքնիշխանությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ

ՔԿ նախագահը բանակում ինքնասպանությունների որոշ դեպքերի առնչությամբ պատրաստվում է դիմել ԱԱԾ-ին

Պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Փաշինյանն ու Մեցոլան կարևորել են երկխոսության շարունակականությունը, քննարկել տարածաշրջանային նշանակության հարցեր

ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են հավատարիմ մնալ բանակցային գործընթացին. Կատարի ԱԳՆ

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ հատուկ փոստային նամականիշի մարման արարողություն

Դավիթ Խուդաթյանն ու էմիրաթական «AMEA Power» ընկերության հիմնադիրը քննարկել են էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված համագործակցության հեռանկարները

ՔԿ նախագահը մի շարք ընկերությունների կապարակնքումները բացատրել է ապացույցների պահպանման և գույքագրման անհրաժեշտությամբ