Ըստ վարչապետի՝ պարեկային ծառայության տեխնիկական հագեցվածությունը, որը ֆանտաստիկա էր համարվում, այժմ իրականություն է

1 րոպեի ընթերցում

Ոստիկանության ոլորտի բարեփոխումների մեկնարկին ֆանտաստիկա էր թվում պարեկային ոստիկանությունը նոր տեխնիկայով, սարքավորումներով վերազինելը, մեքենայով ապահովելն ու համակարգի 4 հենասյունային ուղղությունների ձևավորումն ու զարգացումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՆԳՆ-ում Ոստիկանության 108-րդ տարեդարձի առիթով կոլեգիայի հանդիսավոր նիստին այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անհրաժեշտություն համարելով արդեն իրականություն դարձած այդ ձեռքբերումների զարգացումը։

«Երբ մենք ոստիկանության ոլորտի բարեփոխումները սկսել էինք, այն ժամանակ,  ֆանտաստիկա էր թվում, երբ մտածում էինք, որ պարեկային ոստիկանությունն ամբողջությամբ վերազինված լինի նոր տեխնիկայով, սարքավորումներով, մեքենաներով և այլն, և այդպես շարունակ կարողանանք 4 ուղղությունները ստեղծել և զարգացնել։ Այն ժամանակ, դա շատ հեռու և անհավանական էր նույնիսկ թվում, բայց հիմա, երբ դա կայացել է, պետք է մտածենք հետագա զարգացումների մասին»,-ասել է Փաշինյանը՝ընդգծելով, որ ոստիկանության համակարգի բարեփոխումները պետք է շարունակական և ամենօրյա աշխատանք լինեն։

Հայերեն English

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի