Ըստ վարչապետի՝ պարեկային ծառայության տեխնիկական հագեցվածությունը, որը ֆանտաստիկա էր համարվում, այժմ իրականություն է
1 րոպեի ընթերցում

Ոստիկանության ոլորտի բարեփոխումների մեկնարկին ֆանտաստիկա էր թվում պարեկային ոստիկանությունը նոր տեխնիկայով, սարքավորումներով վերազինելը, մեքենայով ապահովելն ու համակարգի 4 հենասյունային ուղղությունների ձևավորումն ու զարգացումը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՆԳՆ-ում Ոստիկանության 108-րդ տարեդարձի առիթով կոլեգիայի հանդիսավոր նիստին այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անհրաժեշտություն համարելով արդեն իրականություն դարձած այդ ձեռքբերումների զարգացումը։
«Երբ մենք ոստիկանության ոլորտի բարեփոխումները սկսել էինք, այն ժամանակ, ֆանտաստիկա էր թվում, երբ մտածում էինք, որ պարեկային ոստիկանությունն ամբողջությամբ վերազինված լինի նոր տեխնիկայով, սարքավորումներով, մեքենաներով և այլն, և այդպես շարունակ կարողանանք 4 ուղղությունները ստեղծել և զարգացնել։ Այն ժամանակ, դա շատ հեռու և անհավանական էր նույնիսկ թվում, բայց հիմա, երբ դա կայացել է, պետք է մտածենք հետագա զարգացումների մասին»,-ասել է Փաշինյանը՝ընդգծելով, որ ոստիկանության համակարգի բարեփոխումները պետք է շարունակական և ամենօրյա աշխատանք լինեն։