ԱՄՆ զինված ուժերն Իրանի հետ կապված 10 նավի թույլ չեն տվել ճեղքել շրջափակումը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ ռազմածովային ուժերն ապրիլի 13-ին իրանական նավահանգիստների շրջափակումը սկսելուց վեր արդեն տասը նավի ստիպել են վերադառնալ Իրան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):

«Երկուշաբթի օրն (խմբ.՝ ապրիլի 13-ին) ամերիկյան շրջափակումը սկսելուց ի վեր տասը նավ հետ է դարձրել, և ոչ մի նավ չի ճեղքել շրջափակումը», - ասվում է X-ում հրապարակված հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ օրերս իրանական բեռնատար նավը փորձել է շրջանցել ԱՄՆ-ի շրջափակումը։ Հորմուզի նեղուցի Բանդար Աբբաս նավահանգստից դուրս գալուց հետո այն նավարկել է Իրանի ափի երկայնքով, սակայն ԱՄՆ ռազմածովային ուժերի Spruance հրթիռային էսկադրային ականակիրը հաջողությամբ վերաուղղորդել է նավը, որը վերադարձել է Իրան։

«Իրանական նավահանգիստներ մտնող և այնտեղից դուրս եկող նավերի նկատմամբ շրջափակում սահմանելուց հետո ամերիկյան ուժերը դադարեցրել են Իրանի ծովային առևտուրը։ Ամերիկացի նավաստիները, ծովային հետևակայինները և օդաչուները մնում են իրենց դիրքերում և պատրաստ են գործել շրջափակումը խախտելու փորձ կատարող ցանկացած նավի դեմ», - նշվում է CENTCOM-ի մեկ այլ հաղորդագրության մեջ։

Հայերեն Русский

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր

Իսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետո