Կինոարվեստը՝ կամուրջ քաղաքակրթությունների միջև. Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է կինոգործիչներին Հայ կինոյի օրվա առթիվ

3 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է կինոգործիչներին Հայ կինոյի օրվա առթիվ, որը նշվում է ապրիլի 16-ին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարը շեշտել է, որ ժամանակակից աշխարհը հնարավոր չէ պատկերացնել առանց կինեմատոգրաֆի:

«Այն միայն արվեստ չէ․ այն ժողովուրդների պատմության, հոգևոր արժեքների և ինքնության արտացոլումն է, որը, իրավամբ, կամրջող դեր է խաղում տարբեր մշակույթների և քաղաքակրթությունների միջև՝ ապահովելով մշակութային բազմազանությունն ու մյուս մշակույթներին հաղորդակից լինելու հնարավորությունը։

Հետադարձ հայացք գցելով հայ կինոյի մեկդարյա պատմությանը՝ կարող ենք փաստել, որ պահպանելով ոլորտի ավանդույթները՝ այն շարունակում է զարգանալ՝ քայլելով ժամանակին համընթաց և ստեղծելով այնպիսի կինոկտավներ, որոնք հեղինակավոր տարբեր հարթակներում արժանանում են մրցանակների՝ ապացուցելով հայ կինոյի ստեղծարար ներուժի մրցունակությունը»,-ընդգծել է Անդրեասյանը։

Նրա խոսքով՝ Հայ կինոյի օրը հրաշալի առիթ է նաև կարևորելու կինոժառանգությունը, երախտագիտությամբ հիշելու մեծանուն կինոգործիչներին, որոնք իրենց տաղանդով և նվիրումով հիմք են դրել ազգային կինոյի զարգացմանը, ինչպես նաև գնահատելու մեր օրերի ստեղծագործողներին, որոնք նոր շունչ ու ժամանակակից մտածողություն են բերում կինեմատոգրաֆիայի աշխարհ։

«Պետությունը շարունակելու է աջակցել հայ կինոյի զարգացմանը՝ խրախուսելով ստեղծագործական նոր գաղափարները, միջազգային համագործակցությունը և երիտասարդ տաղանդների առաջխաղացումը։ Դրա վառ ապացույցներն են իրականացվող հիմնային բարեփոխումները: Առանձնակի հիշատակման են արժանի ներդրումների մասնակի վերադարձի, «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲ ընկերության հարյուր տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը վերապահելու որոշումները: Սրանք նոր ուղի են բացում կինեմատոգրաֆիայի պատմության մեջ՝ լավագույն հեռանկարների խոստումով:  Պետք է ընդգծել, որ ֆիլմարտադրության ոլորտում ներդրումների մասնակի վերադարձի ծրագրով ներկայացվել է 10 հայտ՝ 1.4 մլրդ դրամ ծավալով, որոնցից 6-ը հաստատվել է: Նախարարության դրամական խրախուսման ծրագրով միայն 2025-ին հայ կինոգործիչները մասնակցել են 17 միջազգային հեղինակավոր կինոփառատոների, իսկ միջազգային հարթակներին մասնակցության ծախսերի փոխհատուցմամբ՝ 16 ստեղծագործողի տրամադրվել է աջակցություն 11 միջազգային կինոհարթակների մասնակցության համար»,-նշել է նախարարը։

Նա կինոաշխարհի ներկայացուցիչներին մաղթել է անսպառ եռանդ, ստեղծագործական հետաքրքիր մտահղացումներ, լեցուն դահլիճներ և նորանոր հաղթանակներ։

«Համոզված եմ՝ դուք դեռ շատ ասելիք ունեք՝ նոր սցենարներով ու ֆիլմերով։ Շնորհավո՛ր Հայ կինոյի օր»,-եզրափակել է Ժաննա Անդրեասյանը։

Հայերեն

ՔԿ նախագահը հայտնել է իրեղեն ապացույցների հափշտակության դեպքերով կալանավորված անձանց մասին

Թմրամիջոցների դեմ պայքարի հարցով ամերիկացի մասնագետներ կայցելեն Հայաստան․ ՔԿ նախագահ

Իրանը պահանջել է ճանաչել իր ինքնիշխանությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ

ՔԿ նախագահը բանակում ինքնասպանությունների որոշ դեպքերի առնչությամբ պատրաստվում է դիմել ԱԱԾ-ին

Պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Փաշինյանն ու Մեցոլան կարևորել են երկխոսության շարունակականությունը, քննարկել տարածաշրջանային նշանակության հարցեր

ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են հավատարիմ մնալ բանակցային գործընթացին. Կատարի ԱԳՆ

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ հատուկ փոստային նամականիշի մարման արարողություն

Դավիթ Խուդաթյանն ու էմիրաթական «AMEA Power» ընկերության հիմնադիրը քննարկել են էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված համագործակցության հեռանկարները

ՔԿ նախագահը մի շարք ընկերությունների կապարակնքումները բացատրել է ապացույցների պահպանման և գույքագրման անհրաժեշտությամբ