Սաուդյան Արաբիայի թագաժառանգը և Պակիստանի վարչապետը քննարկել են ԱՄՆ-Իրան բանակցությունները

2 րոպեի ընթերցում

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ բին Սալմանը և Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը Ջիդդայում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Սաուդյան մամուլի գործակալությունը (SPA)։

Հրապարակման համաձայն՝ քննարկումների ընթացքում կողմերը նաև անդրադարձել են ԱՄՆ-ի և Իրանի միջև ընթացող բանակցություններին, որոնք վերջերս հյուրընկալվել էին Պակիստանում։

Նաև նշվում է, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգն ընդգծել է տարածաշրջանային կայունությունը վերականգնելու համար դիվանագիտական ​​ջանքերը շարունակելու կարևորությունը՝ մասնավորապես բարձր գնահատելով վարչապետ Շարիֆի և Պակիստանի բանակի հրամանատար, գեներալ Ասիմ Մունիրի դերը դիվանագիտական ​​գործընթացի խթանման գործում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը չորսօրյա այցով կմեկնի Սաուդյան Արաբիա, Կատար և Թուրքիա՝ ԱՄՆ-Իրան խաղաղության շուրջ բանակցությունների հնարավոր երկրորդ փուլից առաջ։

Պակիստանն ակտիվորեն հանդես է գալիս որպես միջնորդ Իրանի և ԱՄՆ-ի միջև՝ նպատակ ունենալով նպաստել երկկողմ բանակցություններին։

Պակիստանի միջնորդությամբ ապրիլի 11-12-ին Իսլամաբադում տեղի են ունեցել ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների միջև բանակցություններ։ Առաջիկայում չի բացառվում բանակցությունների շարունակությունն Իսլամաբադում։

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն