Թբիլիսին չի կարող հետևել Եվրամիության արտաքին քաղաքականությանը, մինչև չանդամակցի ԵՄ-ին. Վրաստանի ԱԳՆ

2 րոպեի ընթերցում

Վրաստանը, հաշվի առնելով անվտանգության ոլորտում գոյություն ունեցող մարտահրավերները, չի կարող համապատասխանել ԵՄ-ի արտաքին քաղաքականությանը, մինչև Եվրամիության լիիրավ անդամ չդառնա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին՝ ելույթ ունենալով խորհրդարանում:

«Հաշվի առնելով անվտանգության առումով առկա մարտահրավերները՝ մենք պետք է չափազանց զգույշ լինենք ցանկացած գործընթաց գնահատելիս և առավել ևս կոնկրետ արտաքին քաղաքականության միջոցներ ձեռնարկելիս: Մենք երբեք թույլ չենք տա, որ հանուն հասարակ վիճակագրության բարելավման ստեղծենք լրացուցիչ սպառնալիք մեր ազգային շահերի համար: Համապատասխանաբար, մինչև Վրաստանը չդառնա Եվրամիության լիիրավ անդամ, նրա համար բարդ կլինի լիովին համապատասխանել ԵՄ արտաքին քաղաքականությանը», - Բոճորիշվիլիի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

2024 թ. մայիսին Վրաստանի խորհրդարանն ընդունել է  «Արտաքին ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, որից հետո երկրի հարաբերությունները ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ սկսել են վատթարանալ: Եվրամիությունը Վրաստանի իշխանություններին բազմիցս կոչ է արել հրաժարվել այդ օրենքից, սակայն «Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցության առաջնորդները մշտապես պնդել են, որ օրենքի նպատակն է ապահովել Վրաստանում գործող ոչ կառավարական կազմակերպությունների ֆինանսական հոսքերի թափանցիկությունը:

2024 թ. հոկտեմբերի 26-ին «Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը 53,93 տոկոսով հաղթեց ընտրություններում և օրենսդիր մարմնում ստացավ 150 մանդատներից 89: 2024 թ. նոյեմբերի 28-ին «Վրացական երազանք»-ը որոշեց մինչև 2028 թվականը դադարեցնել Միությանն անդամակցելու շուրջ բանակցությունները և հրաժարվել ԵՄ-ի կողմից տրամադրվող բոլոր բյուջետային դրամաշնորհներից:

Հայերեն فارسی Русский

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին