ԿԳՄՍ նախարարն ուղերձ է հղել Արվեստի միջազգային օրվա առթիվ

4 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Արվեստի միջազգային օրվա առթիվ։

«Արմենպրես»-ը ներկայացնում է ԿԳՄՍ նախարարի ուղերձը։  

«Սիրելի՛ արվեստագետներ և արվեստասեր հանրություն, ապրիլի 15-ին աշխարհը տոնում է Արվեստի միջազգային օրը: Այն առաջին անգամ նշվել է 2012 թվականին, իսկ 2019 թվականից ներառվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի տոների օրացույցում:

Օրը խորհրդանշական է և կապված է Լեոնարդո դա Վինչիի հետ, որը, իրավմամբ, համարվում է ստեղծագործական ինքնարտահայտման, հումանզիմի, արվեստի և գիտության միասնականության խորհրդանիշը: Տոնը միտված է նպաստելու արվեստի և ստեղծարարության զարգացմանը, խրախուսելու մշակութային բազմազանությունը:

Իրապես, արվեստը սահմաններ չունի. այն բոլորիս հետ խոսում է իրեն բնորոշ լեզվով, որը համամարդկային է և կոչված է միավորելու մարդկանց՝ անկախ տարածությունից, ժամանակից, երկրից ու մշակույթից։ Այն ոչ միայն զգացմունքների, այլև յուրաքանչյուր ազգի կամ ժողովրդի ինքնության լավագույն արտահայտությունն է։

Հազարամյակների պատմություն և ավանդույթներ ունեցող հայկական արվեստը մեր ինքնության հիմնասյուներից է: Ամեն նկարի, ստեղծագործության, երաժշտության ու ներկայացման մեջ ապրում են մեր պատմությունը, հավատը, երազանքը, ապագայի մեր տեսլականը։ Արվեստի միջազգային օրը լավագույն հնարավորությունն է՝ առանձնահատուկ շնորհակալություն հայտնելու մեր արվեստագետներին և արվեստի գործիչներին՝ նկարիչներին, դերասաններին, երաժիշտներին, գրողներին, քանդակագործներին և բոլոր նրանց, ովքեր իրենց գործով հարստացնում են մեր հոգևոր կյանքը, ապրեցնում և հնչեցնում Հայաստանի մշակութային ձայնը՝ թե՛ մեր երկրում, թե՛ աշխարհում։

Պետության անմիջական աջակցությամբ և հետևողական քաղաքականության շնորհիվ մեր մշակութային կառույցներն արվեստի բոլոր բնագավառներում՝ սկսած գրականությունից մինչև թատրոն, երաժշտությունից մինչև նկարչություն և ցուցահանդեսներ, աշխատում են ամենօրյա հագեցած օրակարգով՝ հանրությանը մշտապես ներկայացնելով արվեստի բարձրակարգ դրսևորումներ: Շարունակաբար ստեղծվում են հնարավորություններ՝ հանրությանը՝ թե՛ երեխաներին, թե՛ մեծահասակներին, հնարավորինս մոտեցնելու արվեստի կախարդական աշխարհին՝ հաղորդակից դարձնելով հայ և համաշխարհային գործերին:

Նախորդ տարի պետության բաժանորդային ծրագրով մեր թանգարաններ, թատրոններ և համերգասրահներ է այցելել շուրջ 310 հազար դպրոցական, իսկ կրթամշակութային 21 ծրագրերին մասնակցել է ավելի քան 31 հազար երեխա՝ 2024 թվականի նկատմամբ գրանցելով 49 տոկոս աճ:

Թերևս պետք է նշել, որ մշակութային ակտիվ կյանքը հնարավոր է դառնում նաև ֆինանսական ակտիվ հոսքերի արդյունքում: Այս առումով ոլորտում կարևոր ձեռքբերում է մշակույթի տնտեսականացումը, որով սեփական եկամուտների աճ են գրանցել մշակութային հաստատությունները: Արդյունքի մասին խոսում են թվերը. թատրոնների սեփական եկամուտներն ավելացել են 152 տոկոսով՝ կազմելով 2,9 մլրդ դրամ, համերգային կազմակերպություններինը՝ 153 տոկոսով՝ կազմելով 1,23 մլրդ դրամ, թանգարաններինը՝ 112 տոկոսով՝ կազմելով 1,63 մլրդ դրամ:

Սիրելի՛ արվեստասերներ, ապրիլի 15-ին սպասվում են հետաքրքիր մշակութային նախագծեր: Սիրով հրավիրում ենք բոլորիդ՝ դառնալու գեղեցիկ միջոցառումների մասնակիցը:

Շնորհավո՛ր Արվեստի միջազգային օր»։

Հայերեն

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին