Շիրակի մարզում 2025-ին քաղաքաշինական ծրագրերի ծավալն աճել է 42 տոկոսով

3 րոպեի ընթերցում

Շիրակի մարզում 2025 թվականին իրականացվել են 29 մլրդ 641 մլն 938 հազար դրամի քաղաքաշինական ծրագրեր, ինչը 42 տոկոսով գերազանցում է 2024 թվականի ցուցանիշը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Շիրակի մարզպետի աշխատակազմից, 2026 թվականի առաջին եռամսյակում ևս քաղաքաշինական ծրագրերի ծավալը չի նվազել, այլ աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Մարզային խորհրդի նիստի ժամանակ Շիրակի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետի պարտականությունները կատարող Էմիլ Պետրոսյանը տեղեկացրեց, որ  մարզում միաժամանակ իրականացվել են կրթական, առողջապահական և ճանապարհաշինական մի շարք խոշոր նախագծեր։

Նրա խոսքով՝ հաշվետու տարում ընթացել են 13 դպրոցի կառուցման և 29 դպրոցի վերանորոգման աշխատանքներ։ Բացի այդ, իրականացվել են 6 մանկապարտեզի կառուցման, ինչպես նաև ևս 3 մանկապարտեզի վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման աշխատանքներ։

Առողջապահական ոլորտում 2025 թվականին իրականացվել և շարունակվում են Արթիկի բժշկական կենտրոնի, Պեմզաշենի, Ախուրիկի և Հացիկի ամբուլատորիաների կառուցման աշխատանքները։

Ճանապարհաշինության ոլորտում ևս զգալի ներդրումներ են կատարվել։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվիրատվությամբ 2025 թվականին իրականացվել է 11 ճանապարհաշինական ծրագիր, որոնցից 8-ը՝ ընդհանուր 39 կմ երկարությամբ, եղել են հիմնանորոգման աշխատանքներ՝ 6 մլրդ 832 մլն 781 հազար դրամ արժեքով։

2026 թվականի առաջին եռամսյակում ևս քաղաքաշինական ծրագրերի ծավալը չի նվազել, այլ, ըստ ներկայացված տվյալների, աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ մարզում շարունակվում են 10 դպրոցի և 4 մանկապարտեզի կառուցման շինարարական աշխատանքները՝ ընդհանուր 24 մլրդ 756 մլն 446 հազար դրամ արժեքով։ Բացի այդ, շարունակվում են մի շարք դպրոցների նորոգման և հիմնանորոգման աշխատանքները։

Ճանապարհաշինության շրջանակում մարզում իրականացվում է ընդհանուր 17,7 կմ երկարությամբ ճանապարհների հիմնանորոգում՝ շուրջ 2,5 մլրդ դրամ ընդհանուր արժեքով։

Հայերեն

Նեպալում ջրհեղեղի հետևանքով ավելի քան 100 օտարերկրացի զբոսաշրջիկ արգելափակված է մնացել լեռնային շրջաններում

Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից

ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը

ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք․ կան կալանավորվածներ

Երևանում Կենտրոն վարչական շրջանում ջրամատակարարումը կդադարեցվի

10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է ԱԱ-ին մասնակցող ծանրորդների անունները

Լիբանանում հայտարարել են էսկալացիայի մեկնակից ի վեր Իսրայելի հարվածների հետևանքով 4387 զոհի մասին

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում ականից լցանավի պայթելու մասին

Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցում տեղադրվել է պատմական իրադարձություններն ազդարարող հուշաքար