Թրամփը ցանկանում է «խոշոր գործարք» կնքել Իրանի հետ. Վենս

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է «խոշոր գործարք» կնքել Իրանի հետ, որի դեպքում երկիրը «կբարգավաճի»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Turning Point USA (TPUSA) միջոցառման ժամանակ։

«Թրամփը փոքր գործարք չի ցանկանում։ Նա ցանկանում է խոշոր գործարք։ Ըստ էության, նա շատ պարզ բան է առաջարկում Իրանին…. Եթե դուք պատրաստ եք վարվել ինչպես նորմալ պետություն, մենք պատրաստ ենք տնտեսական առումով ձեզ հետ վարվել՝ ինչպես նորմալ պետության», - ասել է Վենսը միջոցառման ժամանակ, որի տեսանյութը տարածել է Fox News-ը։

Նրա խոսքով՝ պատճառներից մեկը, որ Պակիստանում հնարավոր չի եղել համաձայնության հասնել, այն է, որ ԱՄՆ նախագահը «փոքր գործարք չի ցանկանում»՝ չնայած «մեծ առաջընթաց» է ձեռք բերվել։

«Պատճառը, որ դեռևս գործարք չի կնքվել, այն է, որ նախագահն իսկապես ցանկանում է այնպիսի գործարք, որի դեպքում Իրանը չի ունենա միջուկային զենք, Իրանը չի լինի այնպիսի պետություն, որը ​հովանավորում է ահաբեկչությունը, և միևնույն ժամանակ Իրանի ժողովուրդը կկարողանա բարգավաճել, բարօրության մեջ ապրել և միանալ համաշխարհային տնտեսությանը։ Եվ սա այն գործարքն է, որը նա առաջարկում է», - նշել է Վենսը։

Նա հավելել է, որ լավատեսորեն է տրամադրված նման գործարքի հնարավորության նկատմամբ, չնայած երկրների միջև առկա անվստահությանը։

Վենսն այն կարծիքին է, որ պատվիրակությունները, որոնք Իսլամաբադում էին, «ցանկանում են գործարք կնքել», չնայած ԱՄՆ-ի և Իրանի միջև տասնամյակներ շարունակվող «անվստահությանը»։

«Մենք կշարունակենք բանակցությունները և կաշխատենք, որ դա իրականացվի», - եզրափակել է ԱՄՆ փոխնախագահը։

Իրան

Իրանի հետ բանակցությունները կարող են վերսկսվել առաջիկա օրերին, պատերազմը մոտ է ավարտին. Թրամփ

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում