«Հեզբոլլահ»-ը հետ է մղել իսրայելական ուժերի կողմից Բինթ Ջբեյլ քաղաքը գրոհելու փորձը

2 րոպեի ընթերցում

«Հեզբոլլահ»-ը հետ է մղել Իսրայելի զինվորականների փորձը՝ գրոհելու Լիբանանի հարավում գտնվող Բինթ Ջբեյլ քաղաքի վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին շարժումը հաղորդել է Telegram ալիքում։

«Պաշտպանելով Լիբանանը և նրա ժողովրդին, ինչպես նաև թշնամու կողմից հրադադարի համաձայնագրի խախտմանը և հարավային գյուղերի վրա նրա բազմակի հարձակումներին ի պատասխան՝ Իսլամական դիմադրության մարտիկները հրթիռային հարվածներով թիրախավորել են իսրայելցի զինվորների հավաքատեղիները Մուսա Աբբասի համալիրի և Բինթ Ջբեյլի արևելյան շրջանում»,- նշվում է հայտարարության մեջ։

«Հեզբոլլահ»-ը նաև նշել է, որ գործողությունները կշարունակվեն մինչև Լիբանանի և նրա ժողովրդի դեմ իսրայելա-ամերիկյան ագրեսիայի դադարեցումը։

«ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ իսրայելական ուժերը փորձում են շրջափակել քաղաքը և մուտք են գործում ծանր տեխնիկայով՝ հանդիպելով կատաղի դիմադրության։

Նշվում է, որ քաղաքը ենթարկվել է հրետանային և օդային զանգվածային հարվածների այն բանից հետո, երբ դիմադրությունը հարձակումներ է սկսել թշնամու տեխնիկայի և անձնակազմի վրա։

Իսրայելի բանակի խոսնակ Ավիչայ Ադրային ապրիլի 14-ին հայտարարել է, որ Բինթ Ջբեյլում սպանվել է «Հեզբոլլահ»-ի մոտ 100 մարտիկ: Իսրայելի պաշտպանության բանակն իր հերթին հաստատել է իր զինվորներից մեկի մահը և երեքի վիրավորումը։

Բինթ Ջբեյլը Լիբանանի ամենամեծ քաղաքներից մեկն է, որը գտնվում է Իսրայելի հետ սահմանից չորս կիլոմետր հեռավորության վրա և ամենահեռու կետն է, դեպի ուր իսրայելական բանակն առաջ է շարժվել սահմանային գծից՝ մարտի 2-ին սկսված լարվածության սրացումից ի վեր:

Հայերեն Русский

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի