Ռուսաստան

Զապորոժիեի ԱԷԿ-ն ամբողջովին զրկվել է արտաքին էլեկտրամատակարարումից

1 րոպեի ընթերցում

Զապորոժիեի ԱԷԿ-ն ամբողջովին զրկվել է արտաքին էլեկտրամատակարարումից

Զապորոժիեի ատոմակայանն առավոտյան մնացել է առանց արտաքին էներգիայի աղբյուրի։ Էլեկտրահաղորդման վերջին մնացած արտաքին գիծն անջատվել է, և կայանն ամբողջությամբ զրկվել է արտաքին էլեկտրամատակարարումից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X-ում հաղորդագրություն է տարածել Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ)։

Անվտանգության համակարգերի գործունեությունն ապահովելու համար ավտոմատ կերպով միացել են պահեստային դիզելային գեներատորները։ ԱԷՄԳ-ն հավելել է, որ իր թիմը, որը մշտապես գտնվում է կայանում, հետևում է իրավիճակին։

«Արտաքին էլեկտրամատակարարման կորուստը կրկին ընդգծում է միջուկային անվտանգության ռիսկերը հակամարտության ժամանակ», - մեջբերում է կազմակերպությունը ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի խոսքերը։

Նշվում է նաև, որ ռուս-ուկրաինական հակամարտության ավելի քան 4 տարվա ընթացքում սա կայանում արդեն 13-րդ նման միջադեպն է։

Միևնույն ժամանակ նշվում է, որ ԱԷՄԳ-ն բանակցություններ է վարում երկու կողմերի հետ տեղում նոր հրադադար հաստատելու շուրջ, որպեսզի հնարավոր լինի վերանորոգել մեկ այլ էլեկտրահաղորդման գիծ, ​​որը կարող է վերականգնել ԱԷԿ-ի արտաքին էլեկտրամատակարարումը։

Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանը ամենամեծն է Եվրոպայում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում