Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան խորհրդաժողով կանցկացնեն Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության շուրջ

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան կկազմակերպեն միջազգային խորհրդաժողով, որում պլանավորում են քննարկել Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Առաջիկա օրերին մենք Միացյալ Թագավորության հետ համատեղ կկազմակերպենք խորհրդաժողով այն երկրների մասնակցությամբ, որոնք պատրաստ են մեզ հետ միասին ներդնել իրենց ավանդը բազմազգ խաղաղարար առաքելության գործում, որը կոչված է վերականգնելու նեղուցում նավագնացության ազատությունը: Այդ խիստ պաշտպանական առաքելությունը, որը կապված չէ  պատերազմող կողմերի հետ, կգործարկվի, հենց համգամանքները թույլ տան», - գրել է նա X-ում:

Ֆրանսիայի ղեկավարը հայտարարել է նաև դիվանագիտական ​​միջոցներով հակամարտության կայուն և երկարատև կարգավորման արագ հասնելու անհրաժեշտության մասին: Դրա համար, նրա խոսքով, անհրաժեշտ է երկարաժամկետ լուծում գտնել այնպիսի հարցերի համար, ինչպիսիք են Իրանի հրթիռային և միջուկային ծրագրերը, ինչպես նաև տարածաշրջանում նրա «անկայունացնող գործունեությունը»:

Ընդ որում, Մակրոնը նշել է, որ բացի Հորմուզի նեղուցում նավարկության վերականգնումից, անհրաժեշտ է նաև այնպես անել, որ «Լիբանանը վերադառնա խաղաղության ուղի՝ նրա ինքնիշխանության լիակատար հարգանքով»։ Մակրոնի խոսքով՝ Ֆրանսիան պատրաստ է իր դերակատարումն ունենալ այս հարցում։

Հայերեն Русский

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին

Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները