Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան խորհրդաժողով կանցկացնեն Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության շուրջ
2 րոպեի ընթերցում

Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան կկազմակերպեն միջազգային խորհրդաժողով, որում պլանավորում են քննարկել Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
«Առաջիկա օրերին մենք Միացյալ Թագավորության հետ համատեղ կկազմակերպենք խորհրդաժողով այն երկրների մասնակցությամբ, որոնք պատրաստ են մեզ հետ միասին ներդնել իրենց ավանդը բազմազգ խաղաղարար առաքելության գործում, որը կոչված է վերականգնելու նեղուցում նավագնացության ազատությունը: Այդ խիստ պաշտպանական առաքելությունը, որը կապված չէ պատերազմող կողմերի հետ, կգործարկվի, հենց համգամանքները թույլ տան», - գրել է նա X-ում:
Ֆրանսիայի ղեկավարը հայտարարել է նաև դիվանագիտական միջոցներով հակամարտության կայուն և երկարատև կարգավորման արագ հասնելու անհրաժեշտության մասին: Դրա համար, նրա խոսքով, անհրաժեշտ է երկարաժամկետ լուծում գտնել այնպիսի հարցերի համար, ինչպիսիք են Իրանի հրթիռային և միջուկային ծրագրերը, ինչպես նաև տարածաշրջանում նրա «անկայունացնող գործունեությունը»:
Ընդ որում, Մակրոնը նշել է, որ բացի Հորմուզի նեղուցում նավարկության վերականգնումից, անհրաժեշտ է նաև այնպես անել, որ «Լիբանանը վերադառնա խաղաղության ուղի՝ նրա ինքնիշխանության լիակատար հարգանքով»։ Մակրոնի խոսքով՝ Ֆրանսիան պատրաստ է իր դերակատարումն ունենալ այս հարցում։